Համանախագահները կհանդիպեն Նալբանդյանին եւ Մամեդյարովին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերի կեսին կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:Մամեդյարովը նշել է, որ իր ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպման անցկացման վերաբերյալ որոշում կլինի համանախագահների հետ հանդիպումից հետո:
