Ռուս-հայկական դաշինքը` «ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն»

Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի արանքում «Քանի դեռ հզորանում է ռուս-հայկական դաշինքը` Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն է», - Forbes հեղինակավոր հանդեսում գրում է ԱՄՆ պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան։ Բահրեյնում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ադամ Էրելիի կարծիքով, անցած տարեվերջին Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված հակաօդային պաշտպանության մասին համապարփակ պայմանագիրը, նախագահ Վլադիմիր Պուտինի համար կդառնա տարածաշրջանում իշխող դիրք գրավելու կարևոր գործիք։ Սա ոչ թե հեղինակավոր Forbes հանդեսի, այլ դիվանագետի մասնավոր կարծիքն է։  Էրելիի համոզմամբ, համաձայնությունը վկայում է Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության աստիճանի բարձրացման մասին։ «Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը տարածաշրջանում` ՆԱՏՕ-ի սահմանի մոտ, ձեռք է բերել նոր արբանյակ-պետություն  և սպառնում է ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիային»,- Forbes-ում գրել է Էրելին։ Նա պնդում է, որ անցած կես տարում Հայաստան ռուսաստանցի զինծառայողների և զինտեխնիկայի ներհոսքի ծավալն էապես մեծացել է։ Խոսքը, մասնավորապես, “Наводчик-2” և “Тахион” անօդաչու թռչող սարքերի, Մի-24 գրոհային ուղղաթիռների և «Իսկանդեր-Մ» միջմայրացամաքային հրթիռների մասին է։ «Ինչո՞ւ ենք լռում Թուրքիայի նկատմամբ ռուսական քողարկված ագրեսիայի մասին, ինչո՞ւ բարձրաձայն չենք քննադատում Հայաստանին ռուսական հարվածային զորամիավորումները հանդիսավորությամբ հյուրընկալելու համար», - հարց է տալիս Էմերին, ով համոզված է, որ Թուրքիան Միացյալ Նահանգների կարևոր դաշնակիցն է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։ Էրելին գրում է, որ Թուրքիան ամերիկացիների ղեկավարած կոալիցիայի այն հազվադեպ անդամներից է, որը բազաներ ունի «Իսլամական պետության»  ռազմավարական կենտրոնների մոտակայքում։ «Հայաստանն ունի սահմաններ ԱՄՆ-ի երեք առանցքային դաշնակիցների` Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Քանի դեռ հզորանում է ռուս-հայկական դաշինքը` Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն է», - հայտարարում է Էրելին։ Նրա համոզմամբ, ԱՄՆ-ի ղեկավարները պարտավոր են ՌԴ-ի հետ խոսել ուժի դիրքերից, սակայն փոխարենը հանդուրժում են Պուտինի կողմից ուժի դրսևորմանը․«20-րդ դարի պատմությունը վկայում է, որ այդպիսի մոտեցումը լավ չի վերջանում», -  եզրակացնում է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետ Ադամ Էրելին։ Փորձենք հասկանալ, թե ինչ է մտահոգում արևմտյան դիվանագետներին: Ինչն է անհանգստացնում ՆԱՏՕ-ին Հայաստանում ներկայում տեղակայված է մոտ 5 հազար ռուսաստանցի զինծառայող և երկու ռազմակայան։ 2010թ․ երկու երկրները կնքել են պայմանագիր ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044թ․ երկարաձգելու և Ռուսաստանի կողմից Հայաստանին արդիական զենք ու ռազմական սարքավորումներ մատակարարելու մասին։ Նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: «Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը», ասված է Պուտինի ստորագրած կարգադրությունում: ՌԴ նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ և Ռուսաստանի անունից ստորագրել համաձայնագիրը: Իսկ դեկտեմբերին Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին: Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում ամրապնդվում է Հայաստանի միջոցով, սա անվիճելի փաստ է: Մինչ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ-ին անդամակցել, իսկ ՆԱՏՕ-ից անընդմեջ հասկացնում են, որ առայժմ պատրաստ չեն ընդունել, Ռուսաստանն ամրացնում է ռազմական ներկայությունը Հայաստանում: Սա որոշ փորձագետներ զսպող միջոցն են համարում հարևանների հետ խնդիրներ ունեցող Հայաստանի համար: Գուցե սրա մեջ տրամաբանության հատիկներ կան: Բայց Ռուսաստանը Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին էլ զինում, իսկ Թուրքիայի հետ էլ, մինչև մի քանի ամիս առաջ, ուներ բավական լուրջ ու խորը հարաբերություններ, և մենք հաճախ էինք անհանգստություն հայտնում, որ այդ հարաբերությունները կարող են վնասել, օրինակ, ղարաբաղյան հակամարտությանը: Հիմա Ռուսաստանն ու Թուրքիան գժտված են, իհարկե, և եթե Ռուսաստանի ռազմանական ներկայությունը Հայաստանում դիտվում է որպես` «ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն», դա Հայաստանի համար նույնքան վտանգավոր ձևակերպում է, որքան մենք հայաստանցիներս ենք Ռուսաստան-Ադրբեջան ռազմական համագործակցությունը համարում Հայաստանի շահերից չբխող: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Թիկնիզյանը արցունքն աչքերին հրաժեշտ է տվել Ցրվենա Զվեզդային խաղացողներին ««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Շիրակի պետական համալսարանի ռեկտորը վրաերթի է ենթարկել հետիոտնին «Նախքան բոլորիս Ուսամա Բեն Լադենի հետ համեմատելը՝ սովորիր մտածել». Միհրան Մախսուդյան Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am