Դուք անգամ մետրոյի մեկ կայարան չեք կարողանում սարքել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ այստեղ-այնտեղ առանց մեզ «պայմանավորվում» են մեզ վերաբերող հարցերի շուրջ, մինչ ադրբեջանցի միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյա նորից Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը համարել են նախապայման խաղաղության համաձայնագիր կնքելու համար, Փաշինյանը զբաղված է հեծանիվ քշելով ու տասներորդական հարցերով: Մի խոսքով՝ հասարակության մի որոշակի շերտին զբաղեցնելով, կամ, ինչպես ասում են, «լապշա կախելով»: Ի մասնավորի՝ երեկ ևս, այսպես ասենք, նա էլի իրականությունից փախչելու նշաններ էր դրսևորել՝ գրառում անելով... Ակադեմիական քաղաքի մասին:

Թե բա՝ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է»: Ավելին, Փաշինյանը թեթևակի «սպառնացել» է նաև, թե առաջիկայում տարբեր առիթներով էլի այս իդեա-ֆիքսին կանդրադառնա, այսինքն՝ Ակադեմիական քաղաքի նախագծի մասին նորանոր մանրամասնություններ կներկայացնի:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ այդ «սուպեր-նախագիծը» աբսուրդի ժանրից է, ավելին՝ շատ մասնագետներ դա համարում են պարզապես արկածախնդրություն: Նմանապես, մի կողմ դնենք այն, որ շատ հեռավոր... հեռանկարի մասին է խոսքը: Դե, այդպես, մի յոթից տասը տարվա, ինչպես իշխանության ներկայացուցիչներն էին ասում: Այստեղ այլ՝ ոչ պակաս էական հարցեր կան: Ակադեմիական քաղաքի շուրջ այս աղմուկը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ Փաշինյանն ու իր իշխանախումբը ինտենսիվ պատրաստվում են ընտրությունների և նմանօրինակ «լապշաներ» (եթե կուզեք՝ արիշտա) են կախում նրանց ականջներից, ովքեր սիրում են իրենց ունկերին նման փաշինյանական մակարոնեղեն կրել: Երկրորդ և ամենից կարևոր հանգամանքը. ախր, տիկնայք ու պարոնայք իշխանավորներ, դուք անգամ մետրոյի մեկ կայարան չեք կարողանում սարքել, դուք, ախր, անգամ նորմալ ասֆալտապատում չեք կարողանում անել, ինչ էլ անում եք՝ կիսատպռատ, անորակ, դուք անգամ ջրհեղեղից վնասված կամուրջները չեք կարողանում գոնե մասամբ վերականգնել, դուք ինչին ձեռք եք տալիս, միայն ավերում եք: Հիմա եկել, ինչ-որ գերնախագծի մասին եք խոսո՞ւմ:


Թեպետ, նրանց էլ կարելի է հասկանալ. իրենք էլ գիտեն, որ Ակադեմիական քաղաքը Փաշինյանն ու իր քպական իշխանությունը չեն կառուցելու: Իրենց ակնհայտորեն քիչ է մնացել, այսինքն, ֆիզիկապես չեն էլ հասցնի մաքսիմում երկու տարում ավարտել, եթե նույնիսկ ի վիճակի լինեն: Եվ մեծ հարց է՝ հաջորդ իշխանությունները կցանկանա՞ն այդ փորձանք-նախագիծը կառուցել, թե՞ այդ ամբողջ ծրագրից միայն Փաշինյանի հրապարակած «սիրուն նկարներն» են մնալու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել «Կարմիր գծեր հատելու» մեր չեմպիոնը կալանքի տակ պահվող անձանց ստվերի հետ է կռվում. փաստաբան Իրանում վնասվել է մշակութային ժառանգության առնվազն 56 օբյեկտ ԱՄԷ-ն հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի և Իրանի կողմից ֆինանսավորվող «ահաբեկչական ցանց» է վերացրել Իրանը ձգտում է վարել ոչ թե իրեն պարտադրված, այլ սեփական պատերազմը. Վարդան Ոսկանյան ՔՊ-ականները, փաստացի, բոյկոտել են ԱԱԾ տնօրենի փակ քննարկումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am