«Մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է». Արթուր Ջավադյան
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` մեկնաբանելով վերջին շրջանում արձանագրված գնաճը հայտարարեց,որայս տարի նախանշված 4±1.5% գնաճի մակարդակին կհաջողվի հասնել տարվա վերջին, քանի որ ամբողջ տարվա ընթացքում մշտապես դեֆլյացիա է եղել: «Այս պահին ունենք 1.7% գնաճ, տարվա վերջին կլինի 2.5-2.6%:ԿԲ-ն արտարժույթ է գնել շուկայից` ներարկելով 100 մլն դոլարից ավելի համարժեք դրամ:Այս տարի գնաճը նպատակադրումից էլ ցածր է և պետք է հասնել նպատակադրված ցուցանիշին, իսկ աշխատավարձերի ու թոշակների հարցով խնդիր չեմ տեսնում:Բնականոն ձևով մարդկանց աշխատավարձերը բարձրանում են: Խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է, որ վերջին տարիներին բավականին բարձրացվել է: Հիմա մեր մինիմալ աշխատավարձը տարածաշրջանում ամենաբարձրն է»,ասաց նա:
