«Շումախերական» վթար Երևանում

Այսօր` փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում` Մելքումովի փողոցում, բախվել են BMW մակնիշի 98 PN 008 համարանիշի և Opel մակնիշի 83 AA 808 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ապառաժ քարերին, հետո հարվածել ծառին և կողաշրջվելով` հայտնվել 69-ամյա Արշալույս Էլոյանի հողամասում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. էլոյանը ասում էր. «Եթե պոպոքի ծառը չլիներ` մեքենան ընկնում էր իմ վրա: BMW –ի ընթացքը կանխվել է ծառի շնորհիվ»: Օպերատվորեն դեպքի վայր են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Կարինե Հարությունյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Մինաս Մինասյանի գլխավորությամբ: Մինչ փրկարարների և ճանապարհային ոստիկանների ժամանումը` BMW–ի վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտմեքենայից և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժիշկների օգնությունից, քանի որ վթարի հետանքով վնասվածքներ չի ստացել: Տեղում աշխատում են նաև Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայոթյան աշխատակիցները` բաժնի պետի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Նշված հատվածը երբ քարուքանդ էր` վթարներ չեին լինում, ուրախացանք, որ քաղաքի իշխանությունն ու Դավիթաշենի թաղապետարանը մարդաբոյ փոսրը վերացրեցին ու ողջ ճանապարհը ասֆալտապատեցին: Ցավոք, լավ գործը կիսատ թողեցին, ոչ գծանշում կա, ոչ երթևկության նշաններ են տեղադրվել: Դրա համար էլ օրը մեջ վթարների պակաս չկա: Ճիշտ կանեն, արագաչափ տեղադրեն, ինչից հետո վստահ ենք, որ կարոտ կմնանք վթարներին»:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am