Օճառ և զուգարանի թուղթ նախագահականին՝ նախագահականի պաշտոնյայի ընտանիքից

Civilnet.am-ը գրում է. Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի ընտանիքը ներգրավված է մի քանի բիզնեսներում։ Նրա կինը բաժնեմաս ունի «Սոֆադ» ընկերությունում, որը սանիտարահիգիենիկ իրերի մատակարար է, այդ թվում նախագահականի համար։ Մակարյանի մայրը գործունեություն է ծավալում գովազդային շուկայում, իսկ քույրը Երևանում ունի բրենդային խանութ։ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը փաստել էր, որ, օրինակ, 2012թ․ նախագահի աշխատակազմը գնումներ է իրականացրել «Սոֆադ» ընկերությունից՝ չնայած մրցույթի մյուս մասնակիցները ավելի էժան գին էին առաջարկել։ Նախագահականի մատակարար «Սոֆադ» ՍՊԸ-ի մասին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի կինը՝ Զարուհի Մելիքսեթյանն ու Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հարսը՝ Լաուրա Բադալյանը, ներգրավված են Հայաստան սանիտարահիգիենիկ իրերի ներկրման բիզնեսում (Լաուրա Բադալյանը Վոլոդյա Բադալյանի ազգականն է, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին է)։ Նրանք Երևանում գրանցված «Սոֆադ» ընկերության բաժնետերեր են։ Այս ընկերությունը ակտիվորեն մասնակցում է պետական գնումների գործընթացին։ Ընկերությունը հիմնվել է 1996թ․։ Ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այն սանիտարահիգիենիկ ապրանքների մատակարար է։ «Սոֆադը» Հայաստան է ներկրում հիգիենայի պարագաների հայտնի բրենդներ՝ Kleenex, Scott, Kimberley-Clark և այլն։ Ընկերության հիմնադիրները Հասմիկ Ներսիսյանն ու Արամ Հարությունյանն են։ Նրանց բնակության հասցեն նույն տեղում է՝ Երևանի Անտառային փողոցում։ 2009թ․ վերջին Հարությունյանը դուրս է եկել բաժնետերերի ցանկից։ Երեք օր անց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանի կինն ու Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հարսը համալրել են բաժնետերերի ցանկը։ Թե՛ Զարուհի Մելիքսեթյանը, թե՛ Լաուրա Բադալյանը ներկայում յուրաքանչյուրն ունի 16․5 տոկոս բաժնեմաս։ Նախկինում այս երկու անձանց բաժնեմասերը 33 տոկոս էին։ Ավելի ուշ նրանք իրենց բաժիններից որոշ մասեր փոխանցել են Լիբանանի չորս քաղաքացիների։ Լիբանանցիները «Սոֆադի» բաժնետերեր են դարձել նույն օրը՝ 2016թ․ հունիսի 1-ին։ Նրանցից են Ժան Խադիժը՝ 19 տոկոս բաժնեմաս, Խալիլ Խադիժը՝ 10 տոկոս, Տարեկ Ռուկոզը՝ 19 տոկոս և Զիադ Դումիյատին՝ 2 տոկոս։ Խադիժներն ու Ռուկոզը Լիբանանում գրանցված են նույն հասցեում։ Ժան և Խալիլ Խադիժները հայր ու որդի են։ Լիբանանցի բաժնետերերից ոմանք պատահական չեն հայտնվել հիգիենայի պարագաների շուկայում։ Խալիլ Խադիժն, օրինակ, եղել է լիբանանական միջազգային INDEVCO GROUP ընկերության ղեկավարներից։ Եղել է այդ ընկերության Արաբական թերակղզու ու Եգիպտոսի գլխավոր վերահսկիչը, INDEVCO-ում զբաղեցրել է նաև ֆինանսական պաշտոններ։ INDEVCO-ն խոշոր արտադրական միավորում է Լիբանանում, որը զբաղվում է թղթի, պլաստիկի արտադրությամբ, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական արտադրանքի, խմիչքների, շինանյութերի, կաթնամթերքի ու այլ իրերի փաթեթավորման համար։ Ընկերությունն արտադրում է նաև անձնական խնամքի միջոցներ ու հիգիենայի պարագաներ։ Խադիժը աշխատել է նաև Սաուդյան Արաբիայի National Paper Products Company-ում, որը նույնպես զբաղվում է թղթի ու պլաստիկի արտադրությամբ։ «Սոֆադը»՝ պետական կառույցների մատակարար «Սոֆադի» վաճառքի տնօրեն Հայկ Գևորգյանը ՍիվիլՆեթ-ի հետ զրույցում հաստատեց, որ իրենք համագործակցություն ունեցել են INDEVCO-ի հետ։ «Մեր հիմնական ներկրումը Kimberley-Clark-ից է, որի արտադրությունը կա ավելի քան 40 երկրում։ Ներկրում ենք Ամերիկայից, Գերմանիայից, Ռուսաստանից՝ նայած ինչը։ Լիբանանից ներկրումներ ունեցել ենք, բայց այս պահին ներկրումներ այնտեղից չկան։ Ինչքանով որ ես գիտեմ, մենք ուղիղ INDEVCO-ից չենք ներկրել, մենք ներկրել ենք մի ընկերությունից, որը INDEVCO GROUP-ի անդամ է, օճառ է ներկրվել»,- ասաց Գևորգյանը։ «Սոֆադը» Հայաստանում մասնակցում է նաև պետական գնումների գործընթացին։ Միայն 2017թ․ ընկերությունը նախագահի աշխատակազմի հետ չորս պայմանագիր է կնքել՝ տնտեսական և սանիտարահիգիենիկ պարագաներ ձեռքբերելու համար։ Կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2.7 միլիոն դրամ։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների ուսումնասիրություններից մեկում նշվում է, որ 2012թ․ նախագահի աշխատակազմը գնումներ է իրականացրել «Սոֆադ» ընկերությունից՝ չնայած մրցույթներում այս ընկերությունը սպիտակեցնող հեղուկի ու զուգարանի թղթի համար ավելի բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցները։ 2017թ․ մեկ այլ պայմանագրով Քաղաքաշինության պետական կոմիտեն ընդհանուր առմամբ 718․000 դրամի պայմանագիր էր կնքել «Սոֆադի» հետ՝ վարագույրի ու փափուկ կահույքի մաքրման ծառայությունների, օճառի ու զուգարանի թղթի ձեռքբերման համար։ Վարդան Մակարյանի ընտանիքի մյուս բիզնեսները Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ընտանիքը ներգրավված է նաև այլ բիզնեսներում։ Վարդան Մակարյանի մայրը՝ Քնարիկ Կարապետյանը, 2016թ․ Ռուբեն Մելոյանի հետ հիմնել է «Բի Փլեյս Նորդ» ՍՊԸ-ն։ Բաժնեմասերից 33 տոկոսը Կարապետյանինն է։ «Բի Փլեյս Նորդը» զբաղվում է գովազդային ծառայություններով՝ Հյուսիսային պողոտա 1 հասցեի «Նորդ» բիզնես կենտրոնի տանիքում տեղադրված LED էկրանի վրա գովազդներ ցուցադրելով։ Մակարյանի քույրը՝ Թերեզա Աբրահամյանն ու նրա կնոջ քույրը՝ Իննա Մելիքսեթյանը, ունեն համատեղ բիզնես։ Նրանք հիմնել և բաժնետեր են հանդիսանում «Ի ընդ Թի» ընկերությունում (երկու հիմնադիրների անվան առաջին տառերով)։ Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է հագուստի բրենդային խանութ Avtandil-ը: Ավթանդիլ Ցկվիդինիձեն վրացի հայտնի դիզայներ է, և նրա ապրանքանիշը ներկայացված է աշխարհի տարբեր քաղաքներում։ «Avtandil-ն իր պաշտոնական խանութ-սրահն ունեցավ Երևանում Իննայի ու Թերեզայի շնորհիվ: Աղջիկները երկար տարիներ Avtandil ապրանքանիշի հավատարիմ երկրպագուներն էին: Մի օր էլ որոշում կայացրին երևանյան նորաձևությունն անպայման համեմել վրացական այս բրենդով: Երկար աշխատանքներից ու բանակցություններից հետո աղջիկներին հաջողվեց դառնալ Avtandil-ի պաշտոնական ներկայացուցիչը Երևանում»,- բրենդային խանութի բացումը այսպես է ներկայացնում Kamoblog-ը։ Պետական ռեգիստրի տվյալներից պարզ է դառնում, որ «Ի ընդ Թի» ընկերությունն ունի երկու բաժնետեր՝ յուրաքանչյուրը 50 տոկոս բաժնետոմսով։ Ոչ պատշաճ լրացված հայտարարագրեր Վարդան Մակարյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակվել է 2011թ․ հունվարին։ Մինչ այդ նա եղել է նախագահականի կադրերի բաժնի ղեկավարը։ Նա նախագահականում եղել է նաև պետաիրավական վարչության պետի տեղակալ։ 2012թ․ Մակարյանը անդամագրվել է Հանրապետական կուսակցությանը։ 2011թ․ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրով Վարդան Մակարյանի դրամական միջոցները կազմել էին 44.000 դոլար, իսկ եկամուտը՝ 2.5 միլիոն դրամ։ 2016թ․ հայտարարագրով Մակարյանի դրամական միջոցները կազմել են 36.000 դոլար և 1.6 միլիոն դրամ, իսկ եկամուտները գերազանցել են 9 միլիոն դրամը։ «Սոֆադի» բաժնետեր հանդիսացող նրա կնոջ՝ Զարուհի Մելիքսեթյանի դրամական միջոցները դոլարով արտահայտված հինգ տարում հնգապատկվել են․ եթե 2011թ․ Մելիքսեթյանի հայտարարագրած միջոցները կազմում էին 53.000 դոլար, ապա 2016թ․ դրությամբ հնգապատկվել են՝ գերազանցելով 253․000 դոլարը։ Հատկանշական է, որ մինչ 2015-ը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կնոջ հայտարարագրում իր բաժնեմասի վերաբերյալ նշված չէ։ Բաժնեմասի առկայության մասին կարելի է տեսնել միայն 2015թ․ ու 2016թ․ հայտարարագրերում։ Մասնավորապես, 2016թ․ հայտարարագրից պարզ է դառնում, որ 90 միլիոն դրամի եկամուտ Մելիքսեթյանը ստացել է բաժնեմասի օտարումից։ Դա «Սոֆադի» իր բաժնեմասերի մի մասի օտարումն է լիբանանցիներին։ Զարուհի Մելիքսեթյանը նաև նվիրատվությամբ 18.000 դոլարի բնամթերք է ստացել, ևս 18.000 դոլարով ձեռք է բերել RANGE ROVER SPORT 4.4 ավտոմեքենա։ «Սոֆադից» կատարված գնումներին է անդրադարձել ՍիվիլՆեթի «Քո գրպանից» հաղորդումը։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am