Լարսի վիճակի մասին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի Ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
