Արցախում թափոնների գերեզման սարքելը պետք է դեմ տան Բաքվին, այնտեղ COP-29-ի անցկացումը մեծ ապտակ է Հայաստանին. Սիլվա Ադամյան

168.am

Նոյեմբերի 11-22-ը Բաքվում տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP-29-ը, որին ընդառաջ՝ տարբեր հասարակական կազմակերպություններ, միջազգային իրավունքի մասնագետներ, անհատ բնապահպաններ, նաև Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունները կոչ են արել միանալ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում և անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը: Իսկ այս ամենի նպատակն այն է, որպեսզի Բաքվում համաժողովն անցկացվի միայն մեկ դեպքում, երբ ազատ կարձակվեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից գերեվարված հայերը։

«Թռչնասերների կենտրոն» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը և այլ բնապահպաններ ևս միացել են այս կոչին և միջազգային տարբեր կառույցների նամակ են հղել։

«Բնապահպաններն կողմից Ադրբեջանի վերաբերյալ շատ հիմնավորված նամակ ենք հղել միջազգային տարբեր կառույցների։ Տասնյակ բնապահպանական կազմակերպություններ այս նամակի տակ ստորագրել են, հիմնավորելով, որ Ադրբեջանում չպետք է նման մեծ հանդիպում կայանա, այն էլ՝ կլիմայական փոփոխությունների հետ կապված։

Մենք նաև նամակ ենք պատրաստել՝ ուղարկելու այն գրասենյակ, որը կազմակերպում է COP-29-ը։ Կլիմայի փոփոխությանը վերաբերող համաժողով չպետք է լինի Բաքվում, նման համաժողովի համար պետք է ընտրեն այլ երկիր։ Համաժողովը չի կարող անցկացվել Բաքվում, քանի որ այդ երկիրը 2020 թվականի 44-օրյա պատերազմում Արցախի դեմ կիրառել է ֆոսֆորային զենք։ Բացի այդ, պատմական անոնս ենք ներկայացրել, թե ինչ հանցագործություններ է թույլ տվել Ադրբեջանը»,- 168.am–ի հետ զրույցում մանրամասնեց Սիլվա Ադամյանը։

Ըստ նրա, միջազգային կառույցրը հավանաբար ցանկանում են չտեսնելու տալ Ադրբեջանի գործողություններն օկուպացված Արցախում։ Ինչպես արդեն հայտնում են ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները, Արցախում Ադրբեջանը ստեղծում է թափոնների մեծ բազա և ամբողջ թափոնները կենտրոնացնելու են այնտեղ։

«Դուք հասկանում եք, որ Ադրբեջանն է առաջինը վնաս հասցնելու Հայաստանին և ոչ միայն, որովհետև որքան թափոն ունեն, լցնելու են օկուպացված Արցախում։ Սկզբում նախատեսված էր միայն Նախիջևանում, հետո պարզվեց, որ Արցախում էլ են անելու։ Եթե թափոնները կենտրոնացվելու են Արցախում, նշանակում է՝ իսպառ ոչնչացվելու է Արցախի հայկական մշակույթը։ Դրա համար մենք միջազգային կառույցներին հորդորել ենք, որպեսզի թույլ չտան նման երկրի տարածքում քննարկվեն կլիմային վերաբերող հարցեր։

Եթե մեր կառավարությունը մասնակցելու է այդ համաժողովին, պետք է հասկանա, որ Արցախում թափոնների գերեզման սարքելը պետք է դեմ տան Բաքվին, որով աղտոտելու են հայկական գետերը, ջրավազանները։

Սա ինձ համար անձնական ողբերգություն է, կորցնել Արցախը և հետո բնապահպանությունից կիլոմետրերով հեռու գտնվող երկրում անցկացնել կլիմային վերաբերվող համաժողո՞վ։ Արդարացի չէ նաև Եվրոպայի լռությունը։ Բաքվում COP-29-ի անցկացումը մեծ ապտակ է Հայաստանին»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի վերջերին Լուիս Օկամպոն բաց նամակ էր հղել հայությանը, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։

Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր մեդիաարշավ նախաձեռնել, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջողվի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Սամսոն Կոստանդյան. Կրակի ուղղությունը շեղելով իր վրա, նետվում է առաջ, որտեղ էլ անհավասար մարտում սեպտեմբերի 14-ին զոհվում է Հրայր Թովմասյանի գործով դատարանի դահլիճում բոլորը զոհ են. Սամվել Ֆարմանյան Ղազարյանի «քաղաքական տանիքը» հենց Արմեն Փամբուխչյանն է Սևանում ձկնորսները հшրձшկվել են պարեկների վրա, հայհոյել, մետաղյա ձողով փորձել հարվածել պարեկին, նավակը շրջել նրա վրա «Վազ»-ը Գյումրի ընթանալիս՝ բախվել է հողաթմբին և հայտնվել հաստաբուն ծառի վրա․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարար Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու դեպքով կրքերը չեն հանդարտվում «Դրիֆթ» մայրաքաղաքի կենտրոնում․ խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Ի՞նչ տարբերություն Աննա Հակոբյանի և Մեհրիբան Ալիևայի միջև․․․ (video) Լարված իրավիճակ Հրայր Թովմասյանի դատին․ «Չփորձե՛ք ինձ վիրավորել», «Տոնը իջեցրեք․․․» (video) Արցախի սպեցնազի գործողությունների, Ջերմուկը պաշտպանների մասին համարյա ոչ մի տող տեղեկատվություն չկա․ Տիգրան Քոչարյան Կալանավորվել են Երևանում՝ ԱՄՆ-ի հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչն ու կատարողները Շիրակի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ 6 վիրավոր կա Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել Մայր տաճարում կային հատվածներ, որոնք ուղղակի փլուզման էին ենթակա. գլխավոր ճարտարապետ Ամիրան Բադիշյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տիգրան Ավինյանի ու նրա տիկնոջ տպավորիչ ունեցվածքը, սկեսուր ու սկեսրայր, որոնք մեծահոգաբար ձեռք են մեկնել հարսին Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Խոյ համայնքը կահույք է գնել շուկայականից թանկ գնով 2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ, որի ուղղությունը պատահական չէր․ Աբրահամյան Այսօր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի զոհերի հիշատակի օրն է Էդիկ Բաղդասարյանն ասել է՝ ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնում Ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են անում. թուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am