Ադրբեջանը տանուլ է տալիս տեղեկատվական օրակարգն Ուկրաինայում. ուկրաինացի մեկնաբան

Օրերս ես հրապարակեցի հոդված, որը խիստ բացասաբար ընկալվեց ադրբեջանական հանրությունում։ Ուշադրությունս սեւեռելով Ուկրաինայում Բաքվի ձախողակ տեղեկատվական քաղաքականության վրա եւ փորձելով ուշադրություն հրավիրել այդ ձախողման վրա՝ ես հեյթի ալիք ստացա «ինքդ ես հիմար» եւ «մեզ մի ասա, թե ինչ անենք» ձեւաչափով։ Այս մասին սոցցանցերում գրել է ուկրաինացի ռազմաքաղաքական մեկնաբան Ալեքսանդր Կովալենկոն։

«Դե, որ այդպես է, ՕԿ, եթե դուք որոշել եք մի քանի բառերով մանիպուլացնել՝ հարյուրավոր բառերի համատեքստից պոկված, դա ձեր անձնական հոգեբանական խնդիրն է եւ գուցե անգամ տրավման, բայց...

Մի՞թե դուք չէիք մինչեւ 2023թ. բողոքում, թե ինչու ձեզ ոչ ոք Ուկրաինայում եւ աշխարհում չի հասկանում սահմանազատման հարցում՝ բացի աջակցության մի քանի երկրներից, ինչպիսին են Թուրքիան եւ Պակիստանը։ Թեեւ ձեր ինչի՞ն է պետք այդ Ուկրաինան։

Մի՞թե դուք չէիք... Չէ, դուք չէիք, ինչ-որ այլ ադրբեջանցիներ էին, այլ մոլորակից։

Իսկ այսօր Ուկրաինայում այցով գտնվում է Հնդկաստանի ղեկավար Նարենդրա Մոդին, եւ ի՞նչ, սկսվո՞ւմ է։ Սկսվում է գռմռոցը։ Ոչ թե տեղեկատվական տարածքում եւ ընդհանուր օրակարգում իրենց սխալների, Ուկրաինայում դիվանագիտության ձախողման վերլուծություն, այլ հենց բանալ, պրիմիտիվ գռմռոց։

Հարգելիներս, եթե ուկրաինացիների կարծիքը ձեզ համար այնքան էլ կարեւոր չէ, ուրեմն ինչո՞ւ է այդքան մռմռում ձեր համապատասխան տեղը։ Ինչո՞ւ եք ցասկոտ մեկնաբանություններ գրում նրանց, որոնց կարծիքը ձեզ հետաքրքիր չէ։

Իսկ հիմա՝ մի փոքր նախապատմություն Հնդկաստանի վերաբերյալ։

2023թ. ես հատուկ ադրբեջանական ԶԼՄ-ների համար տարածաշրջանի վերլուծություն կատարեցի եւ ուշադրություն հրավիրեցի այն բանի վրա, որ Հարավային Կովկասում ձեւավորվում է հակաթյուրքական կոալիցիա՝ բաղկացած Հայաստանից, Ֆրանսիայից, Իրանից եւ Հնդկաստանից։ Հիմա նրանց է միացել նաեւ Հունաստանը, բայց խոսքը դրա մասին չէ։ Իմ կանխատեսումներն այն ժամանակ պարզապես աղբանոց նետվեցին՝ խոր վերլուծաբանության ինքնագոհ բնութագրմամբ. «Մի վախեցրեք մեզ հնդիկներով»։

Եվ ահա, ադրբեջանական հարգելի Caliber ռեսուրսի օգոստոսի 21-ի վերնագիրը. «Շտապ։ Արեւմուտքի եւ Հնդկաստանի ծանր սպառազինությունն արդեն Հայաստանում է»։

Լո՞ւրջ։ Վայ, ի՞նչ եք ասում...

Ադրբեջանը ձախողել է տեղեկատվական օրակարգն Ուկրաինայում ՄՔԴ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցի նախօրեին եւ ձախողել է հիմա, երբ Հնդկաստանի վարչապետն այցելել է Կիեւ։ Ի՞նչ տեսք ունի Ադրբեջանի տեղեկատվական օրակարգը։ Հեյթ եւ գռմռոց։ Դիվանագիտական հատվածի աշխատանքի բարձր մակարդակը՝ ավելի շատ մաղձ, ավելի քիչ՝ կառուցողականություն։ Կարծում եմ՝ Իլհամ Ալիեւը ամեն մեկին մի շքանշան կտա տանուլ տրված ուկրաինական սեկտորի համար, որտեղ առանց այդ էլ հայկական լոբբին մեծ ազդեցություն ունի, քան դուք։ Թե՞ այդպես չէ։ Այդպես է։

Առողջ քննադատությունը լսել, եւ որ գլխավորն է՝ հասկանալ չկարողանալը միշտ խնդիր է եղել է Ադրբեջանի համար։ Եվ 2020թ. իրավիճակային դրվագը դեռ ձեզ վստահություն չի տալիս այն բանում, որ Բաքվի տարածաշրջանային կայունությունը ձեռք է բերված։ Ցավոք, ոչ։ Վերջին ամիսների իրադարձությունները, որոնց դուք արձագանքում եք այդ նույն մի քանի ամիսների ուշացումով, ընդամենն ապացուցում է դա։ Բայց խոսքն անգամ այդ մասին չէ։

Ի գիտություն հարգելի ադրբեջանցի փորձագետների, որոնք այժմ գռմռում են Հնդկաստանի վարչապետի Ուկրաինա այցի վերաբերյալ։ Հնդկաստանը, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը, միշտ եղել է Ուկրաինայի սերտ գործընկերը։ Ընդ որում՝ Հնդկաստանը, ճիշտ այնպես, ինչպես եւ Ադրբեջանը, տասնամյակներ շարունակ զենք է գնել Ռուսաստանից, բայց 2022-ից օգնել է Ուկրաինային այն կատեգորիաներում, որոնց մասին, պարկեշտությունից ելնելով, չեմ ասի, բայց կնշեմ, որ դրանք քիչ բանով են տարբերվում Ադրբեջանի օգնությունից, գուցե միայն տրամաչափով... Օյ՛։

Մի խոսքով, հավաքեք ձեր հավակնություններն, ու, եթե չեք ցանկանում կորցնել Ուկրաինան եւ նրան վերջնականապես ձեր դեմ տրամադրել՝ վիթխարի քարտ-բլանշ տալով հայկական լոբբիին, սկսեք ձեւավորել առողջ տեղեկատվական քաղաքականություն։

Այս փուլում դուք թափով տանուլ եք տալիս այն, ինչին հասել եք վերջին 4 տարիներին, իսկ ինչ-որ տեղ Բաղրամյան պողոտա 19-ում այդ առիթով բարձրացնում են Արարատի գավաթը։ Դե, ինչ ասեմ, կեցցե՛ք...»,- գրել է նա։


NEWS.am

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Խոյ համայնքը կահույք է գնել շուկայականից թանկ գնով 2 տարի առաջ այս օրը, Ադրբեջանը հարձակման անցավ, որի ուղղությունը պատահական չէր․ Աբրահամյան Այսօր 2022 թվականի սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի զոհերի հիշատակի օրն է Էդիկ Բաղդասարյանն ասել է՝ ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնում Ամենայն հավանականությամբ, Տիգրանաշենի ուղղությամբ ադրբեջանական ռազմական հարձակման իրավական «հիմնավորման» նախապատրաստությունն են անում. թուրքագետ Արևմուտքը Հայաստանից ինչ-որ բան կպահանջի ԵՄ-ին անդամակցելու դիմաց. Լուկաշենկո Իսրայելում հայտարարել են ՀԱՄԱՍ-ի ռազմական եւ քաղաքական հզորության վերացմանը մոտենալու մասին Կոռուպցիոն «վարակը»՝ իշխանության շարքերում. Ավանեսյանի 600 մլն-ի հետքերով. փաստաթուղթ Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞ Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում 5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցը Առուշի պաշտոնի համար մարտերը սկսված են Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լուսինե Հարոյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am