Փարաքարի ավագանու ՔՊ-ական անդամն առաջարկել է համայնքային հողն աճուրդով վաճառել, ու ինքն էլ գնել է․ Hetq

Փարաքար համայնքի ավագանու հերթական նիստերից մեկի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը առաջարկություն է ներկայացրել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդով օտարելու մասին:Այս մասին գրում է «Հետք»-ը:

Ավագանուն դուր է եկել այդ առաջարկությունը և որոշել է հողամասն օտարել: Որոշմանը կողմ է քվեարկել նաև Գևորգ Խաչատրյանը: Սակայն, աճուրդի ժամանակ նշված հողատարածքը գնել է հենց Գևորգ Խաչատրյանը:

Համայնքի Բաղրամյան գյուղում գտնվող հողատարածքն օտարելու առաջարկությունը Գևորգ Խաչատրյանը ներկայացրել է Փարաքարի ավագանու 2023թ. նոյեմբերի 15-ի նիստի ժամանակ: 0.25 հա մակերեսով «այլ հողատեսք գործառնական նշանակության» հողամասի օտարման մեկնարկային գինը սահմանվել է 350 հազ, դրամ, իսկ օտարման նպատակը եղել է անասնագոմ կառուցելը:

Աճուրդը կայացել է 2024թ. հունվարի 29-ին և հաղթող է ճանաչվել հողն աճուրդով վաճառելու առաջարկ ներկայացրած ավագանու անդամ Գևորգ Խաչատրյանը: Այդ ժամանակ համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը որոշում է կայացրել աճուրդով վաճառքի հաղթող Գ. Խաչատրյանին հողամասն օտարելու մասին: Որոշման մեջ նշված չէ, թե ինչ գնով է հողամասը վաճառվել:

Գևորգ Խաչատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե հողամասը գնել է մոտ 400 հազ. դրամով: Ավագանու անդամը հերքեց, թե ինքն է ավագանու նիստի ժամանակ առաջարկել նշված հողատարածքը վաճառել՝ մոռանալով, որ այդ մասին նշված է նաև ավագանու որոշման մեջ:

Գևորգ Խաչատրյանն ասում է, որ իր գնած հողատարածքը քարքարոտ, չմշակվող տեղում է, ներդրումներ են պետք այն նորմալ տեսքի բերելու համար: Ավագանու անդամն ասաց, թե որևէ խնդիր չի տեսնում, որ ինքն է հողատարածքը գնել:

Նշենք, որ Գևորգ Խաչատրյանը, լինելով ավագանու անդամ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնում է գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագիր:

դիտվել է 350 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am