Խնձոր նետելը խուլիգանություն է, լոլիկը՝ ոչ

Երեւանի տարեց բնակչի կողմից 9-րդ հարկից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելը ՀՀ ՔԿ-ն խուլիգանություն է որակել։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՀ ՔԿ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով եւ մեկ անձ ձերբակալվել է։

Մամուլն ավելի վաղ գրել էր, որ արտառոց դեպքը գրանցվել է Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանում։ Ըստ ArmLur.am-ի՝ 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանն, տեսնելով Փաշինյանին, տանից վերցրել է խնձորն ու նետել նրա ուղղությամբ։

Նկատենք, որ խուլիգանություն հանցակազմը ենթադրում է՝ «հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով»։ Համենայն դեպս՝ քրօրենսգրքում այսպես է սահմանվել հանցակազմը, թերեւս խնձոր նետելը իրավապահները գնահատել են անձին ստորացնել ու հայհոյել՝ միայն իրենց բնորոշ ընկալման շրջանակներում։ Ավելին, այս հոդվածը նախատեսում է նաեւ տուգանք, սակայն քննչական մարմինները նախընտրել են ձերբակալել տարեց տղամարդուն։

Հաշվի առնելով, որ ՔԿ-ն տվյալ պարագայում գործել է խիստ ակտիվ ու խնձոր նետելը համարում է հանցագործություն՝ «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց, թե արդյոք վարույթ նախաձեռնվել է նաեւ նախօրեին Նիկոլ Փաշինյանին կից արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կողմից՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, Երեւանում Բելոռուսի դեսպանատան ուղղությամբ լոլիկ ու ձու նետելու ուղղությամբ։ Սակայն այս դեպքում պարզվեց, որ վարույթ չկա։ ՔԿ-ից հայտնել են, թե հաղորդում չեն ստացել։

Այստեղից կարելի է մի քանի հետեւություն անել, այն է՝ Նիկոլ Փաշինյանը շտապել է քաղաքացու դեմ հաղորդում ներկայացնել։ Երկրորդ՝ քրդատօրենսգրքի պահանջը եւս չի կատարվում եւ մամուլի հրապարակումներն այլեւս առթիվ չեն համարվում, քանի որ ՀՀ քրդատօրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասն ուղղակի սահմանում է, որ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները քննիչի համար կարող են քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել ու եթե խնձոր նետելը հանցանք է համարվում, ապա թվում է, որ հանցանք է նաեւ լոլիկ նետելը, հետեւեապես արդեն երկու օր է, ինչ մամուլը, նաեւ իշխանական, հեղեղված է հանցանքի մասին տեղեկությամբ, բայց քննչականը անգործության է մատնվել։ Կամ էլ՝ լոլիկ նետելը հանցանք չէ, իսկ խնձորը՝ այո, հետեւապես հաջորդ անգամ քաղաքացիները իրենց քաղաքական դիրքորոշումը կարող են ցուցաբերել լոլիկ նետելով։

Եւ վերջապես երրորդ հետեւությունը՝ հանցանք է այն, ինչ կամենում է քաղաքական իշխանությունը։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 460 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am