Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«Հայաստանում գլխավոր քաղաքական խնդիրներից մեկն անսահմանափակ և համատարած սուտն է, որն ընկած է փաշինյանական կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում։ Սուտը դարձավ նրանց համար անհրաժեշտություն, քանի որ փաշինյանական խմբակը չկատարեց ժողովրդին տված իր «տնտեսական հրաշքի» մասին խոստումները՝ թաքցնելով այն խաբեության, կեղծիքի և բռնաճնշումների միջոցով։

Այսօր մեր երկրի տնտեսության և, հավանաբար, ամբողջ երկրում կյանքի առանցքային խնդիրներից մեկը ապագայի մասին ՀՀ-ի քաղաքացիների ընկալման բացակայությունն է: Քաղաքացիները հստակ պատկերացումներ չունեն ապագայի մասին. մեծամասնությունը փորձում է ապրել մեկօրյա կյանքով: Իրական աղքատության մեջ ապրող մեր քաղաքացիների թիվը ներկայումս մեծ տոկոս է կազմում։ Եվ հենց աղքատության վրա է կառուցված ամբողջ ՔՊ-ական պետական ​​քաղաքականությունն այսօրվա Հայաստանում։

Ընտանեկան ընթացիկ խնդիրները (երբեմն չափազանց սուր և անհետաձգելի) լուծելու համար մարդիկ պատրաստ են անել գրեթե ամեն ինչ։ Հենց անհույս աղքատությունն է նման իրավիճակներում որոշումներ կայացնելու հիմնական շարժիչ ուժը։ Մնացած շատ հարցեր մեր քաղաքացիների մեծ մասի համար արդեն երկրորդական են։

Վերջերս փաշինյանական իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկներ շատ են սիրում քննարկել Հայաստանի տնտեսության աճի «բարձր» տեմպերը։

Ի՞նչ պետություն ենք կառուցում, ինչպիսի՞ հասարակություն ենք զարգացնում, ինչպիսի՞ տնտեսություն ենք կառուցում, տնտեսական արդյունքների բաշխման ի՞նչ սկզբունք ենք որդեգրում:

Այս հիմնարար հարցերի պատասխանների բացակայության պարագայում՝ տնտեսական աճի մասին խոսելը պոպուլիստական ​​դեմագոգիա է։

Առանց հայկական տնտեսությունը բաց և թափանցիկ ներդրումային տնտեսության վերածելու, առանց տնտեսության վրա օլիգարխիկ և փաշինյանական խմբակի կողմից հովանավորվող անձանց ազդեցության ապամենաշնորհացման և այն մրցակցային, նորարարական, ինտելեկտուալ և ազգային դարձնելու, խոսել մեր երկրի քաղաքակիրթ զարգացման և տնտեսական աճի մասին ՝ անհեթեթ է և անխելամիտ։

Որտե՞ղ են տնտեսության կառուցվածքային փոփոխությունները: Որտե՞ղ է դրա իրական ապամենաշնորհացումը և փոքր ու միջին բիզնեսի առաջընթացը։ Որտե՞ղ է մարդկային ներուժի զարգացումը ՝ որպես ժամանակակից պետության միակ հիմք:

Պայքարո՞ւմ ենք օլիգարխիայի և մենաշնորհների դեմ։

Այսօր երկրում իբր տնտեսական աճի «բարձր» տեմպերի շղարշի տակ տեղի է ունենում հին օլիգարխների փոխարինումը յուրային՝ փաշինյանական օլիգարխներով։

Տնտեսական աճը՝ հիմնված իշխանության, սեփականության և բիզնեսի միաձուլման, պետությունից անկախ միջին խավի սահմանափակումների և ճնշումների վրա, դա աճ է առանց լուրջ հեռանկարային զարգացման»։

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am