Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում անհաջող են մեկնարկել հայ ըմբիշները:
Մրցումների առաջին օրը մրցագորգ են դուրս եկել 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 65 կգ քաշային Եղիշե Մոսեսյանը, 80 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը և 110 կգ քաշային Անդրանիկ Ջաղեթյանը:
Արմեն Պապիկյանից բացի մյուս ըմբիշները պարտություն են կրել հենց առաջին գոտեմարտերում: Իսկ Պապիկյանը պարտվել է երկրորդ գոտեմարտում: Այնուամենայնիվ մեր երկու ըմբիշները՝ Գագիկ Ղազարյանն ու Սահակ Հովհաննիսյանը, իրավունք են ստացել շարունակել պայքարը, քանի որ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ: Նրանք կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը