Ինչո՞ւ է սուզվում ՏՏ ոլորտը

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեռևս Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կարևոր կենտրոն՝ Հայաստանը հատուկ նախադրյալներ է ստեղծել անկախությունից հետո ՏՏ ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Հայաստանին որոշակի առավելություն է ապահովում որակյալ մասնագիտական ռեսուրսը։ Եվ ժամանակի ընթացքում բազմաթիվ ընկերություններ ներգրավվեցին այս ոլորտում՝ ապահովելով բարձր աճ։

Իսկ ՀՀ կառավարությունը, տեսնելով համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական ուղղության կարևորությունը, ոլորտը հռչակեց որպես տնտեսության գերակա ուղղություն։ Եվ տարիներ շարունակ ՏՀՏ ոլորտը էական մասնաբաժին էր զբաղեցնում Հայաստանի տնտեսության կառուցվածքում։ Հետաքրքրական է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 2022 թվականին նոր խթան ստացավ, երբ ռուսաստանցի բազմաթիվ ռելոկանտ ծրագրավորող մասնագետներ տեղափոխվեցին Հայաստան ու սկսեցին իրենց ընկերությունները ևս տեղափոխել մեր երկիր։ ՏՏ ոլորտի ռուսաստանցի ներկայացուցիչների մեծ ներհոսքը բարդացրեց հայ մասնագետների աշխատանքը՝ ստեղծելով լրացուցիչ մրցակցային ֆոն։ Բայց շուտով ՏՏ-ի դաշտում գործունեություն ծավալողները նոր խնդրի առաջ կանգնեցին, երբ դրամը սկսեց արժևորվել դոլարի նկատմամբ։

Քանի որ Հայաստանի ՏՏ ընկերությունները հիմնականում սպասարկում են արևմտյան տեխնոլոգիական կազմակերպություններին, ապա իրենց գումարները ստանում են հիմնականում դոլարով, ինչն արդեն նոր պայմաններում դրամային արտահայտությամբ ավելի քիչ գումար էր կազմում։ Արդյունքում բարդ իրավիճակի առաջ կանգնած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմեցին կառավարությանը՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Եվ միայն ամիսներ շարունակ խնդրի բարձրաձայնումից հետո կառավարությունն ուշացումով որոշեց որոշակի աջակցություն տրամադրել այս դաշտում գործող տնտեսվարողներին։ Մինչ իշխանությունները ծրագրի գործարկումից հետո հայտարարեցին, թե իրենց տրամադրած օգնությունը ծառայել է իր նպատակին, որոշ ընկերություններ օգտվեցին այդ աջակցությունից ու անմիջապես փակվեցին։ Խնդիրն այն է, որ պետության կողմից տրամադրվող աջակցության երկարաժամկետ խնդիրները ձևակերպված չէին, քանի որ ընկերությունները կարող էին այն ստանալ մաս առ մաս որոշակի նպատակային թիրախների հասնելու դեպքում։

Հայաստանի հարկային դաշտը ևս միտված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բեռն ավելացնելուն։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10 % եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում Հայաստանում վերացվում են ՏՏ դաշտում գործունեություն ծավալելու առավելությունները։ Դա է պատճառը, որ 2023 թվականի սկզբից սկսած ՏՏ ոլորտը կանգնած է, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն իրավիճակն ուղղակի տագնապալի է։ Հայաստանի ամբողջ ՏՏ արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս արդյունք է ստեղծել։ 2023 թ. սկզբից մինչ հիմա աշխատավարձերը ոլորտում մնում են անփոփոխ։ Բնական է, որ նույնիսկ հայաստանյան մասնագետները նախընտրում են իրենց ընկերությունները գրանցել արտերկրում, քանի որ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ստեղծված և մեծ հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու համար։ Արդյունքում ՀՀ–ում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում է արձանագրվում։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրանց թիվը շուրջ 3000– ով ավելացել է` 5511-ից հասնելով 8180–ի։ Փոխարենը կտրուկ նվազել են Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները` 5163ից հասնելով 1174–ի (4,4 անգամ)։

Բացի այդ, Հայաստանից հեռացել են ոչ միայն ռուսաստանցի ռելոկանտ մասնագետները, այլև հայ մասնագետների արտահոսք է տեղի ունենում, կրճատվում են ոլորտում իրականացվող ներդրումները։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում դեպի Վրաստան, որին հաջողվել է վերջին տարիներին բազմաթիվ ՏՏ ընկերությունների գրավել իր կողմը, Կիպրոս ու հատկապես ԱՄԷ, որտեղ շատ բարենպաստ պայմաններ են ստեղծված։

Ստացվում է, որ եթե ՏՏ ոլորտի անկումը երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը։ Իշխանությունները պետք է ՏՏ ոլորտի խթանման նոր ծրագիր մշակեն ու արագ գործեն, այլապես հետագայում ավելի դժվար է լինելու ոլորտի ներուժը վերականգնելը։

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am