Տավուշում վիճաբանություն է սկսվել 28-ամյա կնոջ շուրջ. ընկերության տնօրենն ու հրշեջ-փրկարարը դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Իջևանի բաժին են զանգահարել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ դանակահարված վիճակում իրենց 2 քաղաքացի է դիմել բուժօգնության, իսկ ժամը 21։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից կրկին հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ա․-ն, ում մոտ ախտորոշվել է «պարանոցի ձախ կեսի պատռված վերք» մարմնական վնասվածք, իսկ ժամը 23։50-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ 25-ամյա Կարեն Ղ․-ն, ում մոտ ախտորոշվել է «աջ դաստակի կտրած-ծակած վերքեր թափանցումով որովայնի խոռոչ-լյարդի և բարակ աղու վնասումով, ներքին արյունահոսություն» մարմնական վնասվածքներով:

Պարզվել է, որ նույն օրը Կարեն Ղ․-ն, Ռոման Ա․-ն, Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Վահագն Մ․-ն և 48-ամյա Միհրան Մ․-ն Արցախյան փողոցում գտնվող Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մելիք Ա․-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութ-սրահի դիմաց Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մանե Շ․-ի անձի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նրանց է մոտեցել Տավուշի մարզի բնակիչ 27-ամյա Սերգեյ Մ․-ն, դանակով հարվածել է Ռոման Ա․-ին և Կարեն Ղ․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ հանցագործություն կատարած և մասնակից անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ Ռոման Ա․-ն «Տավուշ-ջուր օգտագործողներ» ընկերության տնօրենն է, Կարեն Ղ․-ն աշխատում է ՀՀ ՆԳՆ Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես փորձաշրջանի աշխատակից, Միհրան Մ․-ն ՀՀ պաշտպանության նախարարության պահեստազորի գնդապետ է, իսկ Վահագնը և Սերգեյը նրա որդիներն են։

դիտվել է 231 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am