Այս իշխանությունները սպանեցին Սերժ Սրապիոնյանին իրենց գործունեությամբ․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի ներկայիս իշխանություններն, իրենց ազգակործան գործունեությամբ, սպանեցին մտավորական Սերժ Սրապիոնյանին․ «Նման օրերին դժվար է խոսել, բայց ես երկրորդ անգամ եմ նման արարողության ժամանակ խոսում։ Առաջինը խոսեցի պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հոգեհանգստին և ասաց՝ Արմենին սպանեցին այս իշխանությունները, հիմա էլ ասում եմ՝ Սերժ Սրապիոնյանին սպանեցին այս իշխանությունները՝ վարելով ազգակործան քաղաքականություն»։
Նշենք՝ երկարատև պայքարից հետո կյանքի 67 տարում մահացել է մտավորական, մեծ հայ մարդ Սերժ Սրապիոնյանն, ով իր ամբողջ կյանքում կրթել է բազում սերունդներ, իսկ կյանքի վերջին տարիներին կանգնել է հայրենիքի համար պայքարի առաջնագծում։
Մանրամասները՝ տեսանյութում․