Պուտինի այցն Ադրբեջան. ինչո՞ւ է դա կարեւոր

Միջազգային հարաբերությունների համակարգի շարունակական վերափոխման կապակցությամբ Կովկասում իրավիճակը եվրասիական տարածքի օրակարգի կարեւորագույն թեմաներից է: Այս տարածաշրջանի վրա սեւեռված է ոչ միայն տարածաշրջանային տարօրինակ գլոբալ խաղացողների՝ այդ թվում նաեւ Ռուսաստանի ուշադրությունը։ Այս ուղղությունը միշտ եղել է Ռուսաստանի արտքին քաղաքականության մեջ առաջնայիններից մեկը, իսկ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի ծավալումից ի վեր այն ամբողջությամբ կենսական բնույթ է ստացել։ Այդ պատճառով էլ Պուտինի ներկայիս այցն Ադրբեջան դժվար աշխատնքային այց է, քանի որ կապված է Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության հետ ոչ միայն տարածաշրջանում, այլեւ միջազգային ասպարեզում։

Հարկ է նշել՝ Ռուսաստանի նախագահը նախկինում 7 անգամ այցելել է Ադրբեջան. Պուտինի առաջին այցը տեղի է ունեցել դեռեւս 2001ին, իսկ նախորդը՝ 2018 թ-ի սեպտեմբերի 27-ին: Բացի այդ, երկու երկրների ղեկավարները բազմիցս հանդիպել են տրբեր միջազգային միջոցառումների եւ հարթակներում, այդ թվում՝ ընթացիկ տարվա հուլիսի 3-ին Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմկերպության գագաթնաժողովում: Այդ ժամանակ Պուտինը եւ Ալիեւը քննարկել են մեր երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցությունը եւ համատեղ ենթակառուցվածքների զարգացումը։ ՌԴ նախագահի՝ Բաքու կատարելիք այցի նախօրեին սպասվող բանակցությոնների թեմատիկայի մասին բավականին քիչ բան էր հայտնի։ Այսպես, Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայությունում նշվել է՝ այցն ունի ամենաբարձր պետական կարգավիճակը, իսկ բանակցութունների ընթացքում կքննարկվեն «ռուս-ադրբեջանական ռազմավարկան գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրերի» հարցերը: Այն մասին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են Պուտինը եւ ալիեւը՝ ասվել է հակիրճ. «...Առանցքային խնդիրներ են մնում խաղաղ պայմանագրի ստորագրումը, ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի առաջմղումը, տարածշրջանում տրանսպորտային, լոգիստիկ եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը՝ 2020-2022թթ բարձր մակարդակի հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»։

Պուտինի եւ Ալիեւի բանակցւթյունների պլանների մասին բավականին լղոզված հաղորդագրություններն ի սկզբանե տարբեր վարկածներ են առաջացրել, թե իրականում ինչու է ՌԴ նախագահը մեկնել Բաքու։ Ընդ որում, դրանք բոլորը հանգեցրին երեք հիմնական թեմաների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբրությունների կարգավորում, տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների հարցեր, ինչպես նաեւ վառելիքաէներգետիկ հմագործակցությունը։ Ճիշտ է՝ ԶԼՄ-ներում նաեւ բավականին էկզոտիկ ենթադրություններ են հնչել, թե Ռուսաստանի նախագահը ժամանել է Բաքու, որպեսզի համոզվի, որ ռուս զինվորականներն անվտանգ դուրս կբերվեն Հայաստանի Գյումրիի ռազմակայանից՝ նրանց Կուրսկի մարզ տեղափոխելու համար։ Միաժամանակ ենթադրություններ էին արվում, որ Կրեմլին կարեւոր է ադրբեջանական հարթակը Արեւմուտքի երկրների հետ շփումները պահպնելու համար, հատկապես ուկրաինական հակամարտության լուծման համատեքստում։ Այս, ինչպես նաեւ Պուտինի Ադրբեջան այցի պատճառների մի շարք այլ վարկածներ լուրջ քննադատության չեն դիմացել եւ որոշ դեպքերում ակնհայտորեն պատվիրվել են ՌԴ հակառակորդների կողմից՝ բացասական տեղեատվական ֆոն ստեղծելու համար։ Պուտինի այցը սկսվել է օգոստոսի 18-ի երեկոյան՝ նրա Բաքու ժամանմամբ։ Նույն օրը Ադրբեջանի նախագահը եւ նրա տիկինը ոչ պաշտոնական մթնոլորտում ընդունել են Ռուսաստանի առաջնորդին Զագուլբայի իրենց նստավայրում, որտեղ պետությունների ղեկավրները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի շուրջ: Հատկանշական է՝ ոչ պաշտոնական հանդիպումը նման էր թանկագին հյուրի եւ ընկերոջ ընտանեկան ընդունելությանը, իսկ Պուտինը մեհրիբային նույնիսկ մեծ ծաղկեփունջ փոխանցեց: Սա միայն հաստատեց այն փաստը, որ երկու երկրների ղեկաարների միջեւ ոչ մի լուրջ հակասություն չկա, իսկ իրենք տրամադրված են այսօր օրակարգում առկա հարցերի դրական լուծմանը։Основная часть визита пришлась на следующий день и началась с того, что Путин возложил венки к могиле экс-главы Азербайджана Гейдара Алиева на «Аллее почетного захоронения» и к монументу «Вечный огонь» на «Аллее шехидов». Այցի հիմնական մասը տեղի է ունեցել հաջորդ օրը եւ սկսվել է Պուտինի կողմից ծաղկեպսակների զետեղումից Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդարի շիրիմին «պատվավոր թաղման ծառուղում» եւ «հավերժական կրակ» հուշարձանին՝ շեհիդների ծառուղում: Դրանից հետո Ռուսաստանի նախագահը, ինչպես նաեւ նրա օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Ռուսաստնի կառավարության եւ ընկերությունների մի շարք այլ ներկայացուցիչներ ժամանել են Զագուլբա նստավայր, որտեղ էլ տեղի են ունեցել նեղ եւ լայն կազմերով հիմնական բանակցությունները: Ընդ որում, պետությունների ղեկարների մամուլի համար հայտարարությունների համաձայն, ակնհայտ է դարձե՝լ առաջնորդները չափազանց լավատեսորեն են տրամադրված եւ հանդիպման արդյունքներով հարաբերություններում որոշակի բեկում են ակնկալում: Այսպես, Ալիեւի խոսքով՝ վերջինս գոհ է Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխգործակցությունից, իսկ 2022ի փետրվարի 22-ին ստորագրված պետություննրի միջեւ դաշնակցային փոխգործկցության մասին հռչակագիրը հաջողությամբ իրականացվում է։ Միաժամանակ նա ընդգծել է՝ երկրները համագործակցում են տարբեր ոլորտներում՝ էներգետիկայի, տրանսպորտի, հումանիտար ոլորտներում։ Ռուսաստանի ղեկավարը նաեւ նշել է, որ երկու երկրները համատեղ աշխատանքի շատ ուղղություններ ունեն՝ Էներգետիկա, արդյունաբերական կոոպերացիա, տրնսպորտ, լոգիստիկա եւ թեթեւ արդյունաբերություն: Միաժամանակ նա հիշեցրել է երկու երկրների առեւտրատնտեսական համագործակցության մասին՝ նշելով, որ ՌԴ - ն արդեն ավելի քան 4 մլրդ ռուբլի է ներդրել Ադրբեջանի տնտեսության մեջ, սիկ այդ երկրում ավելի քան 1200 ձեռնարկություն աշխատում է ռուսական կապիտալի հիման վրա: Ընդ որում՝ Պուտինը կարծում է, որ ընթացիկ ապրանքաշրջանառությունը դեռ չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին։ Ալիեւը մատնանշել է երկու երկրների հարաբերւոթյունների համակարգված զարգացումը դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումից հետո՝ դրանով իսկ ընդգծելով տվյալ փաստաթղթի կարեւորությունը հատկապես ներկա պայմաններում: Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ռուսաց լեզվի նկատմամբ ուշադրության համար եւ ընդգծել՝ Մոսկվան պատրաստ է ընդլայնել Բաքվի հետ փոխգործակցությունը տվյալ թեմատիկայով:

Սակայն, ենթադրելի էր, ամենակարեւորը դարձել է տարածաշրջանում անվտանգության թեման։ Պուտինը հայտարարել է՝Մոսկվան թեեւ բախվում է ճգնաժամերի, այդ թվում՝ ուկրինական ուղղությամբ, սակայն «Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրադրությունում, ընդ որում՝ վերջին մի քանի տարիներին, մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտությունը»: Նա նաեւ հայտարարել է՝ Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ստորագրման եւ սահմանազտման համար: Ընդ որում, նա ընդգծել է, որ Բաքուն Երեւանի հետ իր հակամարտությունում «նպատակ ունի ավարտել բոլոր ընթացակարգերն ամբողջական կարգավորմամբ»: Այս կապակցությամբ ՌԴ նախագահը հայտնել է՝ Ալիեւի հետ հանդիպումից հետո ինքը կապ կհաստատի Հայաստանի վարչապետի հետ եւ կպատմի նրան բանակցոթյունների արդյունքների մասին: Փակ դռների հետեւում տեղի ունեցած բանկցություններից հետո առաջնորդները հանդես են եկել մամուլի առեւ եւ մի շարք հայտարարություններ են արել, որոնք վկայում են այն մասին, որ մոտ ապագայում երկու երկրների համագործակցությունը կարող է նոր մակարդակի հասնել: Նրանք մեծ ուշադրություն են դարձրել փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է, որ դա օրինաչափ է, «քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց համար կարեւոր տնտեսական գործընկերներ են»: Մասնավորապես, ռուսական Միացյալ նավաշինական ընկերությունը Բաքվի նավաշինական գործարանի հետ սկսում է նավթամթերքների տեղափոխման համար «գետ-ծով» դասի ժամանակակից տանկերների արտադրությունը: Դա հատկապես կարեւոր է այսօր, երբ Արեւմուտքի երկրներն ամեն կերպ փորձում են փակել ռուսական նավթի ազատ առեւտրի ցանկացած հնարավորություն։Իր հերթին, ալիեւը նշել է՝ Պուտինի ներկայիս այցը հատուկ առիթ է եւ խոսում է միջպետական հարբերությունների բարձր մակարդակի մասին, իսկ «մեր երկրները գործում են որպես դաշնակիցներ, որպես բարեկամներ, որպես մերձավոր գործընկերներ եւ հարեւաններ»: Սակայն ամենակարեւորը, թերեւս, կարելի է համարել Ալիեւի խոսքերն այն մասին, որ Բաքվի եւ Մոսկվայի փոխգործակցությունից մեծապես կախված է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը: Հանդիպման ընդհանուր արդյունքը երկու երկրների ղեկավարները ամփոփել են համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են լիակատար փոխըմբռնումն ու խորը վստահությունը միմյանց նկատմմբ, պայմանավորվել են շարունակել ամրապնդել միջպետական կապերը պետական ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի հիման վրա, ինչպես նաեւ նախանշել են միջազգային կազմակերպույուններում եւ բազմակողմ տարբեր հարթակներում համագործակցության զարգացման շահագրգռվածությունը: Նրանք ընդգծել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ամրապնդման, զբոսաշրջային եւ տարանցիկ հոսքերի ընդլայնման, ինչպես նաեւ տարածաշրջանների մակարդակով հարաբերությունների ամրապնդման կարեւորությունը: Նախագահները չեն շրջանցել նաեւ անվտանգության հարցերը՝ ընդգծելով, որ միասին կձգտեն «նպաստել միջազգային իրավունքի վրա հիմնված, երկակի ստանդարտներից զերծ եւ բաժանարար գծերի ստեղծումը բացառող աշխարհակարգին»: Ավելին, Մոսկվան եւ Բաքուն հայտարարել են 2020ի նոյեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ բոլոր պայմանավորվծությունների կարեւորության մասին, իսկ Պուտինը հաստատել Ռուսաստանի պատրաստակամությունը հետագայում եւս աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Համատեղ հայտարարույան վերջում երկու երկրների ղեկավարները ցույց տվեցին նաեւ գաղափարական մտերմություն՝ մտադրություն հայտնելով միավորել ջանքերը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու գործում, »որն ուղղված է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ համատեղ պայքարի հիշողության պահպանմանը»: Համատեղ հայտարարությունից բացի, Բաքվում ստորագրվեցին նաեւ մի շարք բավական կարեւոր փաստաթղթեր։ Մասնավորապես, համաձայնագրեր սննդի անվտանգության ոլորտում համագործակցության, կարանտինի եւ բույսերի պաշտպանության ոլորտում համագործակցության, առողջապահության, գիտության ոլորտներում համագործակցության մասին: Բացի այդ, ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր՝ աշխատանքի տեսչության, կլիմայի փոփոխության հարցերով, ինչպես նաեւ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի եւ Ադրբեջանի արտահանման եւ ներդրումների խրախուսման գործակալության միջեւ։ Միաժամանակ հավանության է արժանացել Բաքվում ռուս-ադրբեջանական համալսարան ստեղծելու գաղափարը։ Պուտինի եւ. Ալիեւի միջեւ հարաբերությունների առանձնահատուկ մակարդակը դրսեւորվել է նաեւ նրանով, որ պաշտոնաան բանակցություններից հետո երկու առաջնորդները մեկնել են «սպիտակ քաղաք» շրջագայության, ընդ որում՝ Ադրբեջանի նաագահն անձամբ է իր հյուրին հասցրել մերսեդեսի ղեկին։ Այնուհետեւ երկու պետությունների ղեկավարներն այցելել են Բաքվի Սուրբ Մյուռոնակիր կանանց Մայր Տաճար, որին Ռուսաստանի նախագահը նվիրել է «Տիրոջ կերպարանափոխություն» սրբապատկերը, իսկ այցի ծրագիրն ավարտվել է ՌԴ նախագահի պատվին պետական ընդունելությամբ Գյուլիստան պալատում:

Այսպիսով, Պուտին-Ալիեւ ներկայիս հանդիպումը ցույց տվեց այն փաստը, որ չնայած արտաքին ճնշումներին, Ադրբեջանն ու Ռուսաստանն այսօր բավկան մոտ գործընկերներ են: Իհարկե, ամեն ինչ տեղի է ունենում երկկողմ շահերի տեսանկյունից, քանի որ ոչ միայն Մոսկվան է շահագրգռված երկկողմ հարաերությունների զարգացմամբ, այլեւ ադրբեջանական կողմը։ Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հետ կապված բոլոր ընթացակարգերի ավարտի անհրաժեշտության լույսի ներքո։ Ադրբեջանի համար կարեւոր է նաեւ ՌԴ-ի հետ համագործակցությունը լոգիստիկայի ոլորտում, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործընթացում, ինչպես նաեւ էներգառեսուրսների առեւտրի ոլորտում՝ հատկապես հաշվի առնելով ԵՄ-ի կողմից Բաքվի նավթի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Ուստի զարմանալի չէ՝ երկու երկրների ղեկավարները վարում են ընդգծված վստահության երկխոսություն՝ աստիճանաբար պետությունների հարաբերությունները հասցնելով որակապես նոր մակարդակի։ Մնում է հավելել՝ ՌԴ նախագահը Ալիեւին հրավիրել է այցելել Ռուսաստան իրեն հարմար ժամանակ:

 

Եգոր Լիսովենկո

Աղբյուրը՝ ritmeurasia.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի,yerkir.am

դիտվել է 505 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am