Կարապետ Պողոսյանին ազատությունից զրկելը իրականացվում է ոչ իրավաչափ նպատակներով. Կարապետ Պողոսյանի պաշտպաններ

2024 թվականի օգոստոսի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց մինչդատական վարույթում Կարապետ Պողոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը 3 ամիս ժամկետով երկարաձգելու, իսկ 2 միլիոն ՀՀ դրամի չափով գրավն անփոփոխ թողնելու վերաբերյալ: Ընդ որում, դատարանն արգելել է Կարապետ Պողոսյանին ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում՝ փոստային առաքանուց, իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց։

Նախևառաջ նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքի համաձայն` տնային կալանքը Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով համարվում է ազատությունից զրկում, հետևաբար դրա նկատմամբ կիրառելի են հիշյալ հոդվածով սահմանված երաշխիքները:

Կարապետ Պողոսյանին ոչ իրավաչափ նպատակներով ազատությունից զրկելը հիմնավորվում է իշխանության ներկայացուցիչների գործողությունների հաջորդականությամբ, բովանդակությամբ և ընդհանուր տրամաբանությամբ:

Ի սկզբանե` 2024 թվականի հունիսի 5-ին, Կարապետ Պողոսյանը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից դեպի Գեղարքունիքի մարզ կազմակերպված ավտոերթի շրջանակում երթևեկել է դեպի Վարդենիս քաղաք, թիրախավորվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, որն արտահայտվել է Պարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից վերջինիս տրանսպորտային միջոցը, առանց օրենքով սահմանված հիմքերի, հատուկ պահպանվող տարածք բերման ենթարկելով և արգելանք դնելով` այդ կերպ զրկելով նրան խաղաղ հավաքին մասնակցելու սահմանադրական իրավունքից:


Կարապետ Պողոսյանը, վրդովված լինելով իր նկատմամբ իրականացվող ապօրինությունից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր անձնական էջով կատարվածի ճշմարիտ պատճառների մասին հայտնել է հանրությանը` իր բառապաշարում օգտագործելով այնպիսի արտահայտություններ, որպիսի արտահայտություններ տարբեր ժամանակահատվածներում օգտագործել են ներկայիս իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, և այդ արտահայտությունները իրավապահ մարմինների կողմից չեն համարվել անպարկեշտ:

Օբյեկտիվ հիմք չունեցող և իրավաչափ նպատակ չհետապնդող տարբերակված մոտեցման արդյունքում Կարապետ Պողոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար:

Այսպիսով, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Կարապետ Պողոսյանին ազատությունից շարունակական զրկելը հետապնդում է այլ նպատակներ, քան նախատեսված են ՀՀ սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով, քանի որ` Կարապետ Պողոսյանի դեմ մեղադրանքը հիմնված չէ հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի վրա, իսկ վերջինս ազատությունից զրկված է իր նկատմամբ իշխանության ներկայացուցիչների` պարեկային ծառայողների կողմից դրսևորած ապօրինության մասին հանրությանը հայտնած խոսքի համար, որպիսի խոսքը այլ դեպքերում համարվել է իրավաչափ:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները` այդ նպատակները կարող են լինել իշխանությանը դեմ արտահայտվողներին լռեցնելը, ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, այդ թվում` իշխանության ներկայացուցիչների կողմից թույլ տրված ապօրինությունների մասին բարձրաձայնելու համար պատժելը, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և ազատությունից զրկելու սպառնալիքի ներքո իշխանություններին հրապարակային քննադատելուց ձեռնպահ մնալուն հարկադրելը:

Իրազեկում ենք նաև, որ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումներ անցկացնելու համար հրավիրված հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրում:

Կարապետ Պողոսյանի պաշտպաններ`
Արտակ Նավասարդյան, Սլավիկ Պողոսյան

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am