Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել
Նիկոլ Փաշինյանը փորձում է Ադրբեջանի պարտադրանքը որպես սեփական օրակարգ ներկայացնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հղած շնորհավորական ուղերձում նշել է,որ անկախության և պետականության մասին քաղաքացիների պատկերացումները և ընկալումները փոխվել են։ Դրանով նա փորձում է հիմնավորել սահմանադրության փոփոխությունը,նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չներառելը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտնել է,որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ սահմանադրության փոփոխության,սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը բացառելը։ 2018թվականին իշխանության գալով` անցած 6 տարում Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր,որ անկախության և պետականության մասին քաղաքացիների պատկերացումները փոխվել են,սահմանադրության փոփոխության կարիք կա։
Ոսկան Սարգսյանի գրառումը