Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը․ Միրաքյան

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելով ՊԵԿ-ը վնասում է պետությանը:

Ենթադրենք ՊԵԿ-ը նախնական հարկային հաշվարկի հիման վրա X գործարարին մեղադրում է 100 միլիոն դրամ հարկ թաքցնելու համար, ասում է բեր վճարի, գործարարը համաձայն չի այդ մեղադրանքի հետ, բայց քանի որ բոլոր լծակները ՊԵԿ-ի ձեռքին են՝ գործարարին քնչականի միջոցով կալանավորում են:

2 ամիս տևած կալանքի, դատական պրոցեսներից հետո գործարարը վճարում է ՊԵԿ-ի պահանջած 100 միլիոն դրամը, ՊԵԿ տեսուչը ստանում է դրանից իր խրախուսանքը, իսկ գործարարն ազատվում է բանտից:

Հետո գործարարը դիմում է դատարան, ապացուցում է, որ հարկային խախտումը 20 միլիոն դրամ էր, ոչ թե 80 ու հետ է ստանում իր գումարը: Բայց դա տևում է 2 տարի, իսկ ՊԵԿ տեսուչն արդեն վաղուց ստացել է իր բոնուսը, տեղափոխվել է այլ աշխատանքի կամ գնացել է Լոս Անջելես, Ուբեր քշելու:

Ինչու՞ չի կարելի է գործարարին կալանավորել հարկային խախտումների համար:

Հարկային տեսուչի միակ խնդիրը պլան կատարելն է (երբեմն նաև կոռուպցիոն շահը), հետևաբար տեսուչը շահագրգիռ կողմ է ու չի կարող չեզոք լինել ու տեսուչի նախնական հարկային հաշվարկի հիման վրա քնչականը չպետք է կալանավորի: Այլապես կալանքը վերածվում է մի շահագրգիռ կողմի՝ տեսուչի ձեռքին շանտաժի գործիք՝ կիրառվող սեփական շահերի համար (պլան կատարի, բոնուս ստանա), ընդդեմ գործարարի:

Այդ X գործարարը, որը կալանավորվում է մեկ կամ երկու ամսով, ենթադրենք խանութներ ունի 10 հատ ու պետությանը վճարում էր տարին 200 միլիոն դրամ հարկ, բայց երբ կալանավորում են, ապա այդ ամիս մատակարարները վախենում են, որ գործարարը կսննկանա և ապրանք չեն մատակարարում, որոշները գալիս հետ են տանում իրենց մատակարարված ապրանքները և այլն:

Արդյունքում, եթե սովորաբար ամեն ամիս 20 միլիոն դրամ հարկ էր վճարում՝ գործարարին կալանավորելու 2 ամիսների ընթացքում առաջացած խնդիրների պատճառով հարկն իջնում է ամիսը 10 միլիոնի, երբեմն էլ տարին 200 միլիոն դրամ հարկ վճարող բիզնեսը կարող է մեռնել: Ստացվում է, որ կարճաժամկետ տեսուչը պետությանը օգուտ տվեց, իսկ երկարաժամկետ՝ վնաս, քանի որ բիզնեսը թուլացավ կամ փակվեց: Բայց դա արդեն տեսուչին չի հետաքրքրում, քանի որ ինքն իր պլանը կատարել է ու բոնուսը՝ ստացել:

Այլ տարբերակում 20 միլիոն դրամի հարկային պարտավորության համար գործարարին կալանավորում են, որից հետո բիզնեսը չի փակվում, բայց գործարարը որոշում է առաջիկա 2 տարիների ընթացքում տեղափոխվել այլ, ավելի ազատ երկիր ու երկրի տնտեսությունը կորցնում է ևս մեկ գործարարի:

Ասածս պատմությունների իմաստն այն է, որ գործարարը բարիքներ է ստեղծում ու պետք է օգնել նրան, պայմաններ ստեղծել, որ շարունակի բարիքներ ստեղծել, իսկ եթե սխալվել է կամ խաբել է պետությանը, ասենք 20 միլիոն դրամ, առանց կալանքի կամ աշխատանքի խաթարման, դատարանի որոշումով թող վճարի, ասենք 30 միլիոն դրամ, բայց ոչ կալանք հարկային տեսուչի ցուցումով, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում պետությունն ավելի շատ է տուժում, քան այդ 20 միլիոնն էր:

Հարկեր չվճարելու համար գործարարին կալանավորելը պետությանն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am