Ո՞ւմ է ուղղված Պուտինի կոչը, ո՞վ է հրթիռ կիրառել Արցախում

Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: «Աջակցում ենք նաև ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, որոնք այժմ մշակում են հարցեր՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպման անցկացման շուրջ՝ քննարկելու համար կարգավորման հարցերը և միջոցներ ձեռնարկելու իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- հավելել է Զախարովան: Միաժամանակ Զախարովան ափսոսանք է հայտնել, որ իրավիճակը հակամարտության գոտում շարունակում է մնալ «ոչ պարզ»: «Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում ցուցաբերել՝ չլուծված հարցերի կարգավորման ուղիներ որոնելու համար»,- ընդգծել է Զախարովան: Կողմերին կառուցողական մոտեցում ցուցաբերելու ուղղությամբ հարյուրավոր, հազարավոր հայտարարություններ են հնչել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու տասնամյակից ավելի: Բայց, ապրիլյան պատերազմից հետո Մոսկվայի չհիմնավորված ու չարդարացված «չեզոքությունն» արդեն անտանելի է դառնում: Դա կարելի է ուղղակի հանցավոր լռություն համարել: Միթե Մոսկվան չգիտի, թե որ կողմն է ապակառուցողական դիրք բռնել, այն էլ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում հայ զինվոր զոհվեց, և Ադրբեջանն «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ կիրառեց: Ո՞ւմ է ուղղված Մոսկվայի լղոզված հայտարարությունը... Հայկական կողմի՞ն... ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ հստակեցնելու հաջորդ հանդիպման օրը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթներին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած հանդիպումը և նրանց՝ Մինսկի խմբի հետ կառուցողական աշխատանքի հանձնառությունը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորմանը, դրական նշան էր: Որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները մնում է հավատարիմ Մինսկի խմբի գործընթացին և շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարը և ամենաբարձր մակարդակով շարունակել բանակցությունները՝ քայլեր ձեռնարկելով ամբողջությամբ ի կատար ածելու նախկին՝ այդ թվում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ընդունված որոշումները», - ասել է ամերիկացի դիվանագետը: «Ուժի չկիրառման, տարածքների վերադարձի, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, փախստականների և տեղահանված անձանց խնդիրները համապարփակ լուծման կարևորագույն բաղադրիչներն են», - հայտարարել է Էնդրյու Շեֆերը, ընդգծելով, որ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի մասով մնում է հստակ, այն է՝ այս հակամարտության միակ լուծումը բանակցային լուծումն է՝ հիմնված միջազգային իրավունքի վրա՝ հետևելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքներին: Հիշեցնենք, Ժնևում կայացած բանակցությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացն ու հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Նկատենք, որ ի տարբերություն Մոսկվայի, Վաշինգտոնը բարձրաձայնում է կարգավորման բոլոր սկզբունքների պահպանման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ուժի չկիրառման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասով, մի բան, որը Մոսկվան խուսափում է շեշտել: Թամար Բագրատունի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am