ԱՄՆ-ն 125 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ կուղարկի. AP

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային կուղարկի 125 միլիոն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը: Այս մասին հաղորդում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրներին։

Փաթեթը կներառի հրթիռներ ՀՕՊ համակարգերի համար, զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, հակատանկային Javelin շարժական և այլ համակարգեր, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր և սարքավորումներ, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային զինամթերք, փոխադրամիջոցներ և այլ սարքավորումներ, հաղորդում է գործակալությունը։

AP-ն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ մատակարարումը նշանակված է այն ժամանակ, երբ Վաշինգտոնն աշխատում է «Ռուսաստան Կիևի ներխուժումն ավելի լավ հասկանալու ուղղությամբ»:

Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, չնայած Կիևի բացատրություններին, դեռևս հարցեր ունի ՌԴ Կուրսկի մարզում Ուկրաինայի գործողությունների նպատակների և խնդիրների շուրջ։

«Ինչ վերաբերում է նպատակներին, ապա ես ձեզ կասեմ այն, ինչ մի քանի օր առաջ հայտնել է (Ուկրաինայի նախագահ) Զելենսկին. դա բուֆերային գոտու ստեղծումն է: Դրա հետ կապված հարցեր կան»,- հայտարարել է Սինգհը:

Նրա խոսքով՝ այդ բոլոր հարցերի շուրջ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մտադիր է շփվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։Օգոստոսի 6-ին Ուկրաինայի ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։

Ըստ ուկրաինական կողմի՝ իրենց վերահսկողության տակ է գտնվում 92 բնակավայր, 1259 քառ. կմ տարածք։Ռուսական ուժերն էլ հայտնել են Ուկրաինայի արևելքում՝ Պոկրովսկ քաղաքի մերձակայքում առաջխաղացման մասին։

168.am

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am