ԱՄՆ-ն Իսրայելի վրա Իրանի հարձակմանը դիմագրավելուն ավելի լավ է պատրաստված, քան ապրիլին. Պենտագոն

ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է պատրաստված՝ դիմագրավելու Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը, քան այս տարվա ապրիլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը լրագրողների հետ ճեպազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Մերձավոր Արևելքում լրացուցիչ ուժերի տեղակայումը թույլ կտա խուսափել լարվածության հետագա սրումից։

«Մենք գիտենք, որ իրավիճակը լարված է։ Մենք ցանկանում ենք տեսնել տարածաշրջանում լարվածության թուլացում, - նշել է նա: - Մենք նաև ուղարկում ենք ազդանշան, որ եթե ստիպված լինենք իրականացնել նույն բանն, ինչ արեցինք ապրիլի 13-ին, ապա մենք էլ ավելի լավ ենք դիրքավորված, քան այն ժամանակ, որպեսզի օգնության գանք Իսրայելի պաշտպանությանը», - հայտարարել է Սինգհը:

Նա հավելել է, որ Մերձավոր Արևելքում էսկալացումից խուսափելու լավագույն միջոցն Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև Գազայի հատվածում հրադադարի գործարքի կնքումն է։

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն Իսրայելի հասցրած հարվածից զոհվել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 5 սպա և 2 գեներալ: Ապրիլի 13-ին Թեհրանն, ի պատասխան Իսրայելի հարձակման, շուրջ 300 անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակում նշել են, որ խոցել են արկերի 99 %-ը։ Հրթիռների և ԱԹՍ-ների կալանման գործում օգնել են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ֆրանսիան։

Տարածաշրջանում լարվածությունն էլ ավելի է սրվել հուլիսի 31-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո. նա Թեհրանում էր՝ մասնակցելու Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով վրեժ լուծել: Իսրայելը ո՛չ, հերքել, ո՛չ հաստատել է իր առնչությունը Հանիյեի սպանությանը։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am