Ինչպես և Անկախության հռչակագրի ընդունման օրը, մենք պետք է միասնական լինենք մեր պետականությունը պահպանելու ձգտումներում․ Արշակ Կարապետյան

Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։

 

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Անկախության Հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ։

1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Պատմական այս փաստաթուղթը մեր Սահմանադրության հիմք է կազմել և նախորդել է հանրաքվեին, որով մեր քաղաքացիները հանդես են եկել Հայաստանի Հանրապետության լիիրավ ինքնիշխանության օգտին։

Հռչակագիրը արտահայտում է հայ ժողովրդի կամքը, երաշխավորում Հայաստանի և Արցախի քաղաքացիների պաշտպանությունը։ Այն հիմնված է, ի թիվս այլոց, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ վճռի վրա։

Հռչակագրի ընդունումից ի վեր Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը։ Հռչակագրի կարևորագույն դրույթներն են․ խոսքի, մամուլի և խղճի ազատություն, օրենսդիր, գործադիր և դատական ​​իշխանությունների տարանջատում, բազմակուսակցական համակարգ ու կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահպան մարմինների ու զինված ուժերի ապաքաղաքականացում։

Այսօր մեր ժողովրդի առաջ կրկին դրված է անկախության իրավունքը հաստատելու, պետականությունը պահպանելու, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու, Արցախի կարգավիճակը վերականգնելու և արցախցիների իրավունքները պաշտպանելու, հայերին իղձերը իրականացնելու և պատմական արդարության վերականգնելու խնդիրը։

Հայաստանի քաղաքացիների հավատքը և հայրենիքի հանդեպ սերը անդրդվելի են, նրանց աշխատանքը հսկայական ներդրում է մեր երկրի զարգացման գործում։ Խիզախորեն, հաղթահարելով բոլոր դժվարությունները, նրանք պաշտպանում են ազգային շահերը։ Ինչպես և Անկախության հռչակագրի ընդունման օրը, մենք պետք է միասնական լինենք մեր պետականությունը պահպանելու ձգտումներում, հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվության հարցում։ Մեր երկրի գոյությունն ու բարգավաճումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։

Մաղթում եմ բոլորիդ առողջություն և քաջալերում՝ հանուն հետագա ձեռքբերումների, խաղաղությանը և բարգավաճմա՜նը:

 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյան

դիտվել է 191 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am