ԱԱԾ-ն չգիտի ինչպես վարվել. պատժել՝ նախարարությանը, թե Փաշինյանին

Կիրանց բնակավայրի բնակիչներին «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա» կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականներ տրամադրվելու, այլ խոսքով՝ կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու մասին տեղեկությունները հաստատված չեն առ այս պահը, ՀՀ Արդարադատության նախարարության հայտարարությունները՝ փաստացի հիմնազուրկ։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը, թերեւս փորձելով հիմքեր ստեղծել ոչ միայն հանրային սեփականությունը, այլ նաեւ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող գույքը փաստացի առգրավելու ու թշնամուն հանձնելու համար, դեռեւս մայիսի 20-ին հայտարարել էր՝ մեջբերում ենք. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»։

«Փաստինֆո»-ն շուրջ երկու ամիս առաջ՝ հունիսի 7-ին, գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյո՞ք քրեական վարույթ կա նախաձեռնված՝ Կադաստրի պետական կոմիտեի կողմից կիրանցիներին սեփականաշնորհման կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ, եթե այո, ապա՝ երբ է հարուցվել, ինչ հատկանիշներով, քանի նման կեղծ վկայական է տրվել, քանի անձ ունի տուժողի, ինչպես նաև՝ մեղադրյալի կարգավիճակ։ Ակնկալում էինք, որ գուցե նման կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր են բացահայտվել, որ երկրի արդարադատության նախարարությունը պաշտոնապես նման հայտարարությամբ է հանդես եկել, սակայն պարզվել էր, որ նման քրեական վարույթ չկա։

Հունիսի 19-ին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Գլխավոր դատախազությունից հայտնել էին, թե հարցմամբ նշված տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Ասել է թե՝ առնվազն հայտարարությունն անելու պահին Գրիգոր Մինասյանի ղեկավարած ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ հիմք, փաստ չի ունեցել։

Շուրջ երկու ամիս անց «Փաստինֆո»-ն կրկին դիմել է դատախազությանը՝ պարզելու, թե, ի վերջո, ինչ է պարզվել ԱԱԾ-ում, պարզվեց՝ կա՛մ ԱԱԾ-ն առանձնահատուկ ջանասիրություն չեն ցուցաբերում՝ դատախազության հանձնարարականը կատարելու համար, կա՛մ չգիտեն հաղորդումների հետ ինչպես վարվել, քանզի արդարադատության նախարարությունը պաշտոնապես տարածել է կեղծ տեղեկություն, այսինքն՝ թույլ է տվել պաշտոնեական կեղծիք, հետեւապես արձանագրելով, որ ստուգումների արդյունքում Կիրանցի բնակիչներին կեղծ սեփականաշնորհման վկայականներ տալու դեպքեր չեն հայտնաբերվել, ոչ միայն արդարադատության նախարարի պատասխանատվության հարցն է առաջանում, այլ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ սուվերեն տարածքի մաս կազմող՝ Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով տարածքները Ադրբեջանին նվիրաբերելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ներկայումս քրեական վարույթ նախաձեռնված չէ, ինչպես նաև՝ կրկնել են ավելի վաղ տրված պատասխանը, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված հաղորդումներն ուղարկվել են ՀՀ ԱԱԾ՝ դրանցում նշված հանգամանքներն «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան


Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 271 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետը Կիրանցի բնակչի հետ փոխհատուցվող գումարի չափի վերաբերյալ Վաղը տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկումը․ փաստաբան Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ՝ Երևանում առևանգման կազմակերպիչին ու կատարողներին Դանակահարություններ Երևան-Աշտարակ ճանապարհին հայտնի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ. կան վիրավորներ Հրայր Թովմասյանի դատական նիստերին՝ դատարանի դահլիճում բոլորը զոհեր են․ Սամվել Ֆարմանյան Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն ավելացել են 13,2%-ով Բանակից հիվանդության պատճառով թռած ՔՊ-ականները սպորտի վարպետ են․․․ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը վաղը կշարունակվի Ճարտարապետ. Ես բացի մեծ, շատ մեծ շտրաֆից՝ քաղաքին, մի հատ էլ կպարտադրեի 100 մ շառավիղով բոլոր բնակարաններին $500 վճարել Ն․ Փաշինյանի քեռու տղայի՝ Դիլիջանի ազգային պարկի տնօրենի օգնականի վրա ատրճանակով կրակե՞լ են Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին բախվել է 3 մեքենա․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հոկտեմբերին գրողի ծոցը ուղարկել Տիգրան Ավինյանին Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է, բայց կա դրական դինամիկա ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ Կալանավորվել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը և Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենը Խնձրցյան, Կարապետյան, ո՞վ է հաջորդը Հայաստանի անշարժ գույքի շուկայում ակտիվությունը նվազել է. ի՞նչ են կանխատեսում փորձագետները Հիմք չունեք պնդելու, թե Կիրանցի բնակիչների վկայականները կեղծ են․ Գառնիկ Դանիելյանը՝ դատախազությանը 2018թ․-ին հրապարակում անվճար բեմ սարքած ամուսինները միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել ԱԳՆ-ի հետ. Hetq.am Փաշինյանը հետ է կանգնում Սյունիքից զորքի հետքաշման իր հրամանից, կամ՝ Սուրեն Պապիկյանի «հեռատեսությունը» Շիրակի մարզպետարանի պաշտոնյայի հետ ձերբակալվածներից մեկը կին է ԵՊՀ-ն վերածվում է Նյու-Վասյուկիի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Սեպտեմբերի 13-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Հայրապետյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Սեպտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am