Քրեական վարույթ է հարուցվել՝ Բելառուսի դեսպանատան ուղղությամբ Արման Բաբաջանյանի կողմից ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ նետելու փաստով
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ու նրա թիմակիցների կողմից Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ իրականացված ակցիայի կապակցությամբ ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել։
Այդ մասին անձամբ Բաբաջանյանն է հայտնել՝ ֆեյսբուքյան իր էջում։ Նա հայտարարել է, թե հրաժարվել է հանդիպել ոստիկանության ներկայացուցչի հետ ու բացատրություն չի տվել։
