Բաքվի քաղաքականությանն ի պատասխան՝ կառավարությունը օրակարգ է ստեղծում հեծանիվով, խաշլամայով, կովերով

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի անդրադարձը․

«Ի՞նչ է ասել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին հարցազրույց է տվել Ադրբեջանի «Ictimai TV» հանրային հեռուստաընկերությանը, որտեղ անհեթեթություն է անվանել Ադրբեջանի ՊՆ-ի կողմից կառավարվող «Caliber.az» կայքի հրապարակումներն այն մասին, թե իբր ԱՄՆ-ն ռազմաբազա է կառուցում Սյունիքում։

Դեսպանը իր խոսքում հիշեցնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն արդեն անդրադարձել է այդ թեմային։

Հատկանշական է, որ ադրբեջանցի լրագրողը հարցը հնչեցնելիս ՀՀ Սյունիքի մարզը կոչում է «Զանգեզուրի վիլայեթ»։ Թեև դեսպանը ժխտում է ադրբեջանական մամուլի տարածած ապատեղեկատվությունը, բայց ադրբեջանցի լրագրողը շարունակում է պնդել, որ ԱՄՆ և ԵՄ-ն զինում են ՀՀ-ին՝ ընդդեմ Ադրբեջանի։ Դրան ի պատասխան դեսպանը կրկին ժխտում է այն կեղծ պնդումը, թե ԱՄՆ զինում է ՀՀ-ին։

Այնուհետև լրագրողը հարցեր է տալիս ՀՀ սահմանադրության մասին, ինչի վերաբերյալ դեսպանը խուսափողական պատասխան է տալիս։ Առհասարակ հարցազրույցի կեսը ԱՄՆ դեսպանը ժխտում է ադրբեջանական ապատեղեկատվությունը, մյուս կեսն էլ խոսում է, թե որքան կարևոր է «խաղաղության պայմանագրի» ստորագրումը։ Մինսկի խմբի չեղարկման հարցին ի պատասխան էլ դեսպանը նշում է, որ դա կարող է քննարկվել պայմանագրի ստորագրումից հետո։

Ես ուզում եմ հիշեցնել, որ հենց Մարկ Լիբբին էր այս տարվա մայիսին այցելել էր օկուպացված Շուշի։ Մինչ դա ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները մերժել էին այցելելու առաջարկը։ Հենց այս հարցազրույցի վերջում լրագրողը հարցնում է, թե երբ է դեսպանն այցելելու Ստեփանակերտ, ինչին ի պատասխան՝ դեսպանն ասում է, որ դեռևս նման այց չի պլանավորել։

Ամփոփելով այս հարցազրույցը՝ կասեմ հետևյալը՝ Ադրբեջանը շատ ագրեսիվ, նախաձեռնողական ու հարձակողական ոճով օրակարգեր է ստեղծում արտաքին ճակատում։ Հակառակորդը պետության կողմից ֆինանսավորվող ռեսուրսներով կեղծ տեղեկություններ է տարածում, տրամադրություններ ստուգում, իսկ հետո Բաքվում ու Երևանում ԱՄՆ դեսպանատները զբաղված են այդ կեղծիքը ժխտելով։ Դրանից հետո Ադրբեջանը փոխու՞մ է իր գործելաոճը, իհարկե՝ ոչ։

Ադրբեջանի այս քաղաքականությունը երկարաժամկետ նպատակներ է հետապնդում։ Այս ամենին ի պատասխան՝ ՀՀ կառավարությունը օրակարգեր է ստեղծում ներքին կյանքում՝ հեծանիվով, խաշլամայով, կովերով ու ոչխարներով։ Այսօրվա կարճ երկխոսությունը երկրի ԱԳՆ ղեկավարի ու վարչապետի միջև ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ այս մարդիկ պետական կառավարման ու պետության սպառնալիքների չեզոքացման հետ որևէ աղերս չունեն․․․»։

դիտվել է 207 անգամ
Լրահոս
Գետն ընկած երեխաների որոնողական աշխատանքները շարունակվում են Իրանի և ԱՄՆ-ի հնարավոր համաձայնագրի հիմքում դիվանագիտությունը չէ, այլ Իրանի ռազմական ուժը Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո» Դատարանը հետաձգել է Դավիթ Համբարձումյանի գործով որոշման հրապարակումը Կամ հաղթել Նիկոլին, կամ վերանալ՝ որպես պետություն. Աշոտյան Ռեալը հրաժարվում է անգլիական ակումբի խաղացողի համար վճարել 93 միլիոն եվրո Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված G7 գագաթնաժողովում չեն քննարկվի ԵՄ ներքին հարցերը Ընտրական հանցագործություններով 17 քրվարույթ՝ 60 անձի վերաբերյալ, հանձնվել է դատարան ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես» Կեղծված ընտրությունը չի կարող և չի դառնալու օրինական իշխանության աղբյուր․ ՀՀԿ ԳՄ Թուրքական տեխնոլոգիան ուզում էր Քոչարյանին իր կերպարից դուրս ցույց տալ. սա Ադրբեջանի լսարանի համար էր, որ դուխավորվեն. Հովհաննես Իշխանյան Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն ՀՀ ոստիկանությունը կալանքից ազատ է արձակել բլոգեր Վերբիցկուն Իշխան Զաքարյանն ու դատախազությունը, հնարավոր է, հաշտություն կնքեն. «Հետք» Քննչական մարմինները պնդում են Նոր մանրամասներ Վանաձորի դեպքից․ 13-ամյա աղջիկը եղել է 7-ամյա քրոջ հետ Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա Վանաձորում երեխա է ընկել գետը․ ներգրավված է 4 մարտական հաշվարկ․ ՆԳՆ մանրամասնում է «Զվարթնոց» օդանավակայանի հարևանությամբ բախվել են «Kia Sorrento»-ն և «BYD»-ն Պուտինը մերժել է 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի Առեղծվածային դեպք. Փամբակ գետում որոնում են 15-ամյա աղջկան Փաշինյանը կամ շատ մեծ գին կվճարի Մոսկվային, կամ սպասեք աղետի․ ի՞նչ էր նշանակում Նարիշկինի ասածը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am