Արեւմտամետների նախաձեռնած ստորագրահավաքը կրկին հետաձգվում է

«Հրապարակը» գրում է․ Հայաստանի արեւմտամետ ուժերից ձեւավորված «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ի նախաձեռնած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը կրկին հետաձգվում է: Չնայած անցած շաբաթ Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը մեզ ասաց, որ օգոստոսի կեսերին սկսում են, սակայն հարթակն օրերս հայտարարեց, որ գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի կեսերին։ Թեեւ նախաձեռնող խումբն արդեն ձեւավորվել է եւ կազմից լիազոր ներկայացուցիչ է ընտրել արդարադատության նախկին նախարար, Երեւանի ավագանու, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, ով հանդես է գալու ԿԸՀ-ում, իսկ ստորագրահավաքից հետո՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ներկայացնելով նախագիծը։ Տեղեկություն կա, որ հարթակում այս օրերին բուռն քննարկումներ են գնում ընդհանրապես ստորագրահավաքի նպատակահարմարության վերաբերյալ:

Պատմեցին, որ թեպետ հակառուսների քանակը Հայաստանում վերջին շրջանում աճել է, սակայն այն պատկերը չունի, որը ցուցադրում են տեղեկատվական հարթակներում: Այսինքն՝ չնայած արեւմտամետները դրսից մեծ ֆինանսական աջակցության շնորհիվ փորձում են համապատասխան քարոզչությամբ «փակել» տեղեկատվական դաշտը, բայց իրականում, պատկերավոր ասած՝ «գետնի վրա» արեւմտամետների թիվն այդքան մեծ չէ: Եվ եթե անգամ ստորագրահավաքի առաջին փուլը հաղթահարեն, ապա երկրորդ փուլում փաստի առաջ կարող են կանգնել։ Նշենք, որ առաջին փուլում պահանջվում է 50 հազար ստորագրություն, որպեսզի, համաձայն Սահմանադրության, հարցը մտնի ԱԺ օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն` նախագիծը մեխանիկորեն հանրաքվեի դնելու համար։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 22․ 08․ 24 թ համարում։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am