«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ մի քանի նախարարությունների ներկայացուցիչներ մեկնելու են Շվեյցարիա՝ մասնակցելու սեպտեմբերի 3-6-ը ՄԱԿ-ի՝ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցի դիտարկման գործընթացին:
Եվ այնքան է կարեւորվել այս միջոցառումը, որ Փաշինյանը որոշել է գրեթե բոլոր նախարարություններից ներկայացուցիչ ուղարկել Ժնեւ: Եվ այսպես՝ Տաթեւիկ Ստեփանյանը, Մերի Գասպարյանը կգնան պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
Կարինե Սուջայանը եւ Սոֆյա Մարգարյանը՝ արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին՝ կրկին պետբյուջեից: Արմեն Գասպարյանը կգնա առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին, իսկ Լեւոն Բալյանն ու Սյուզան Ղարդյանը՝ արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:
ՀՀ երկար անվանում ունեցող՝ ԿԳՄՍ նախարարությունից, նախարարության ֆինանսավորմամբ, Արթուր Մարտիրոսյանը Ժնեւ կգործուղվի, իսկ Ռուսլան Մարանդյանը կգործուղվի ներքին գործերի նախարարության հաշվին:
Ահա, թե մի զեկույցի դիտարկման համար քանի պաշտոնյա է մեկնում արտերկիր. իսկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ բյուջեի հաշվին պտտվող պետական տուրիստներ են նրանք»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 22․ 08․ 24 թ համարում։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը