Ալիևը էրդողանին պետք է վճարի Արցախի օկուպացիայի համար. Թուրքիան չի թաքցնում իր ակնկալիքները. Գեղամ Մանուկյան․ «Փաստինֆո»

Աբյուրը՝ «Փաստինֆո»

Տարածաշրջանը եռում է, Ադրբեջանը շատ ակտիվ գործում է արտաքին քաղաքական հարթակներում, որի ապացույցը ՌԴ նախագահ Վ․ Պուտինի այցն է Ադրբեջան և հարց է առաջանում, թե ի՞նչ է անում Հայաստանը։ Եվս մեկ անգամ հաստատվում է վաղուց շրջանառվող այն թեզը, որ Հայաստանը բանակցային պրոցեսներում ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է նստած, այլ բանակցությունների սեղանի վրա է։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Բանախոսի դիտարկմամբ, տարածաշրջանում երկար ժամանակ տարածաշրջանային հարցերում Հայաստանի դիրքորոշման արդյունքում Թուրքիան չէր համարձակվում խառնվել նույն արցախյան հակամարտությանը։ Արդեն 2019թ․ Թուրքիան խառնվում է տարածաշրջանային գործընթացներին, որը Հայաստանի կողմից որևէ արձագանքի չի արժանացել և 44-օրյա պատերազմին Թուրքիան ամբողջական ու լիակատար մասնակցություն ունեցավ և Ադրբեջանից դրա դիմաց գին է ակնկալում։ Այսօր մենք գործ ունենք մի վիաճկի հետ, երբ գրեթե բոլորից մերժված, բոլորի հետ հարաբերությունները փչացրած Հայաստանի պետություն կա և հարաբերությունները խորացնող՝ Ադրբեջան։

Անդրադառնալով թուրք-ադրբեջանական հարաբերություններին, բանախոսը նշեց, որ 1918թ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ձևավորման մեջ վճռական ներկայություն է ունեցել Օսմանյան կայսրությունը, բայց, նույնիսկ, 1918-1920թթ․ տարբեր տնտեսական ու քաղաքական հարցերում հակասություններ կային։ Անցնող 30 տարիների ընթացքում ևս թուրք-ադրբեջանական հարաբերությունները հարթ չեն եղել։ Կրտսեր եղբոր կարգավիճակով չէ, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ հարաբերություններ է պահպանել, դրան գումարած խորքային փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Ադրբեջանի քաղաքական համակարգում, երբ թուրք զինվորականները վճռական ներկայություն ու մասնակցություն ունեցան Արցախի օկուպացիային։

Անդրադառնալով կումունիկացիաների ապաշրջափակմանը, բանախոսը նշեց․ «Կոմունիկացիաների ենթադրյալ երթուղու ինքնարժեքը բավականին բարձր է։ Բոլոր ճանապարհների ապաշրջափակում ձևակերպումը Հայաստանի իշխանությունների մեղքով վերածվեց Նախիջևան-Մեղրի-Ադրբեջան-Հորադիզ-Բաքու երկաթուղու շահագործման»։

դիտվել է 370 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am