Թուրքական ու ադրբեջանական սպառնալիքը թողած՝ նիկոլական, նիկոլամերձ ու արևմտամոլ որոշ ուժեր սկսել են հերթական հակառուսական հիստերիան տարածել․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«Հայ-ռուսական դաշինքի և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման բարձրացման ընդդիմախոսներն ակամայից կողմ են հանդես գալիս Թուրքիայի դերի բարձրացմանը:

Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։

Ավելին, Թուրքիան Հարավային Կովկասում իրականացնում է նաեւ Հավաքական Արեւմուտքի հիմնական դաշնակցի դերը։

Թուրքական ու ադրբեջանական սպառնալիքը թողած՝ նիկոլական, նիկոլամերձ ու արեւմտամոլ որոշ ուժեր սկսել են հերթական հակառուսական հիստերիան տարածել։

Նմանատիպ վիճակ էր նաեւ շուրջ 100 տարի առաջ։ Գործիչների մի մասը փրկության հույսը կապում էր Արեւմուտքի հետ, բայց 1920-ին սկսված թուրք-հայկական պատերազմում Արեւմուտքը որեւէ օժանդակություն չցուցաբերեց մեզ։ Արդյունքում 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի համաձայն ՀՀ տարածքը կազմելու էր 10 հազ. քառ.կմ -ից էլ քիչ տարածք։ Եվ միայն Հայաստանի խորհրդայնացման արդյունքում հնարավոր եղավ Հայաստանի տարածքն ավելացնել ավելի քան 3 անգամ՝ դարձնելով շուրջ 30 հազ.քառ. կմ։

Հայ-ռուսական դաշինքի ամենից արդյունավետ շրջանը 1991-2018թթ. էին, երբ ստորագրվեցին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման հռչակագիրը, հայ-ռուսական մեծ պայմանագիրը, ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին, իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով մեր երկիրն անդամակցեց Մաքսային միությանը, այնուհետեւ՝ ԵԱՏՄ-ին, երկարաձգվեց մինչեւ 2044-ը ռուսական ռազմաբազայի տեղակայումը, ստորագրվեց 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական գործարանային ներքին գներով ռազմամթերքի ստացման պայմանագիրը, Երեւանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարությունը։

Այդ ժամանակաշրջանի հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում էին կանխատեսելիությամբ ու փոխվստահությամբ։

Վերջին տարիներին հայկական տնտեսության ակտիվացումը բացառապես կապված է հենց նախագահ Սարգսյանի որոշմամբ՝ անդամակցելու ԵԱՏՄ-ին։

Իսկ ո՞վ էր ԱԺ-ում 2017-ին նախաձեռնում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։

Նիկոլն ու նիկոլիստները։

Իսկ եթե նիկոլիստները չիրականացնեին արտաքին տուրբուլենտ ու իզմեր չունեցող քաղաքականություն, ՀՀ-ն չէր գտնվի այս խայտառակ իրավիճակում։

Հ.Գ.-Հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է:

Գարեգին Նժդեհ»։

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am