Անարգանք՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին

Այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ԱԺ պատգամավորները եւ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը մասնակցությամբ ծաղիկներ դրեցին եւ խոնարհվեցին: Ոճրագործությունից 18 տարի է անցել եւ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում ուշագրավ ու սենսացիոն հայտարարություն արեց։ Նա ասաց, որ այդ դեպքերը չի կապում արտաքին աշխարհից եկած ազդակների հետ, ավելին հոկտեմբերի 27-ի դեպքերը կապված չեն քաղաքականության հետ։ «Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիքմեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որևիցե խնդիր չկա։ Այն, ինչ տեղի ունեցավ, մեր բոլորի ողբերգությունն է։ Այսօր հիշատակի օրն է, որը միշտ պետք է զգոն պահի մեզ, որ հանդուրժող լինենք և հարգենք այն ամենը, ինչ ստեղծել են դարերով մեր պապերը՝ տալով մեզ երկիր և այսօր մենք պետություն ենք ստեղծել, որը պիտի կարողանանք ճիշտ կառուցենք», -ասաց նա: Արա Բաբլոյանի խոսքով՝ բնական է, որ հանրությունը նման իրավիճակներում միշտ կարծում է, թե իրողությունը երբեք չի բացահայտվի. «Բացահայտված են մարդիկ, որոնք դա իրականացրել են»։ Դիտարկմանը, եթե հոկտեմբերի 27-ը չլիներ պատմության մեջ, արդյոք Հայաստանի Հանրապետությունը կզարգանար այնպես, ինչպես զարգանում է հիմա, թե կլինեին այլ զարգացումներ, Արա Բաբլոյանն ասաց. «Իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է և այդ առումով չեմ կարծում, որ տատնումները մեծ լինեին և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ»։ «Ես միշտ կարծել եմ, որ ուժեր կան, որոնք դրդել են դրան, ու այդ մարդիկ դրսում են»,- մեկ տարի առաջ նույն տեղում նման հայտարարություն արած ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը այսօր էլ նույն պնդումն արեց։ Նա մեկ տարի առաջ անգամ հայտարարում էր․«Ես չեմ կարծում, որ հայերի միջից նման բան հնարավոր է անել»: ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է, որ հոկտեմբերի 27-ը մեր պետության ոչ թե ամոթալի, այլ ցավալի էջերից մեկն է, որը եղել է բացառապես թշնամու գաղափարը: «Նա այսօր էլ փորձում է մեզ վնասել՝ սահմանում ստեղծելով լարվածություն: Ով էլ որ այդ ոճրագործությունը կատարել է, նա հայ ազգի թշնամին է՝ լինի հայը, թե թուրքը, թե որևէ մեկ ուրիշը: Այո՛, սա դրսի ուժերի ձեռքի գործն էր, որովհետև Նաիրին իր եղբայրների հետ դրսերում էր եղել ու դրսերում էր պարտրաստվել»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը։ Լրագրողները Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ համաձա՞յն եք Արա Բաբլոյանի այն կարծիքի հետ, որ եթե Հոկտեմբերի 27-ը չլիներ, ՀՀ զարգացման կյանքում ոչինչ չէր փոխվի՝ Նիկոլ Փաշինյանը զարմացավ. «Դա ծիծաղելի միտք է, կներեք: Ո՞նց: Ես չգիտեմ ով ինչ է ասել, բայց եթե նման միտք է հնչում, դա ուղղակի վիրավորանք, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես՝ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին»: Անի Սահակյան

դիտվել է 873 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am