Արտակարգ դեպք Վանաձորում. «Պլուտ» մականվամբ երիտասարդը իր ըկերների հետ առևանգել է 24-ամյա քաղաքացուն, ծեծի ենթարկել, պատանդ պահել ու կողոպտել

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 28-ին Գյումրի քաղաքում հաշվառված, սակայն Վանաձոր քաղաքում բնակվող, 24-ամյա Հրաչ Առաքելյաի դիմումի փաստով: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս Ոստիկանության Բազումի բաժին հայտնել է, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին ժամը 14:30-ի սահմաններում իր ծանոթներ՝ Նարեկ Օհանյանը, ոմն Արմանը, ում մականունը «Պլուտ» է, Սերգեյ Հարությունյանը, Սերիկը և ոմն Արտյոմը Վանաձոր քաղաքի «Լճեր» կոչվող սրճարանում իրենից պահանջել են այդ օրը իր կողմից որպես վարկ 300 հազար դրամ Արդշինբանկ ՓԲԸ-ի Վանաձորի մասնաճյուղի կողմից ստացած գումարը: Երբ ինքը մերժել է նրանց տալ գումարը, նշված անձինք իրեն տարել են «Թեժ Լեռ«» կոչվող հանդամաս, որտեղ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ամեն անգամ խփելով՝ պահանջել են նշված գումարը: Տեսնելով, որ կրկին մերժում է գումարը տալ նրանց, նրանք բռնությամբ իրեն նստեցրել են ավտոմեքենան, տարել Վանաձոր քաղաք, որտեղ Ն. Օհանյանը խաբեությամբ իր նշանած՝ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ, 25-ամյա Տաթևիկ Հաճիպողոսյանից վերցրել են իրենց՝ Վարդանանց փողոցի թիվ 82/84 հասցեի տան բանալին և իրեն ստիպողաբար տարել են նշված տուն: Ծեծը շարունակվել է նաև այդտեղ ու նորից պահանջել են գումարը: Տեսնելով, որ գումարը չի տալիս, Արմանը հարձակվել է իր վրա՝ սպառնալով, որ՝ «Գումարը տուր, թե չէ՝ կսպանեմ», ու տեսնելով, որ դարձյալ մերժում է, նրան մերկացրել են եւ Արմանը աջ կոշիկի միջից հայտնաբերել է ողջ գումարը, որը հափշտակել ու հեռացել են: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ն. Օհանյանը Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու բնակիչ, 25-ամյա Նարեկ Օհանյանն է, «Պլուտ» մականունով ոմն Արմանը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 33-ամյա Արման Փերիխանյանն է, Սերգեյ Հարությունյանը Վանաձոր քաղաքի Աբեղյան փողոցի բնակիչ, 25-ամյա Սերգո Հարությունյանն է, իսկ ոմն Սերիկը՝ Վանաձոր քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի բնակիչ, 24-ամյա Սերիկ Կիրակոսյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ՝ ոմն Արտյոմի անձը պարզելու, ինչպես նաև նշված անձանց և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Առաքելյանը կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Իրանն ու ԱՄՆ-ը գաղտնի բանակցություններ են վարում, սակայն Թեհրանը դա հերքում է․ Վենս ԱՄՆ-ն ամբողջությամբ վերացրել Է Իրանի ծովային շրջափակումը Իրանն ԱՄՆ-ին զգուշացնում է պատերազմի հնարավորության մասին Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am