Ո՞րն է Պուտինի այցի գլխավոր նպատակը Բաքու, և ինչ մեսսիջներ է այդ այցը հղում Երևանին ու հայ ժողովրդին

Վերջին անգամ Ռուսաստանի ղեկավարը Բաքվում էր 2018 թվականի սեպտեմբերին։ Այդ ժամանակից Հարավային Կովկասում շատ բան է փոխվել:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում էապես փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը: Թուրքիան դարձավ տարածաշրջանում լիիրավ խաղացող: Մոսկվան ստիպված էր խաղի մեջ մտցնել 3+3 բանաձևը, ինչը նշանակում էր իր տարածաշրջանային դերի մենաշնորհի ավարտը:

Սակայն դա էլ էր քիչ, անսպասելիորեն Հայաստանը սեփական նախաձեռնությամբ ճանաչեց Արցախը, որպես Ադրբեջանի մաս, որից հետո Մոսկվան լեգիտիմ կերպով զրկվեց արցախցիների պաշտպանությունից, որի արդյունքում 120 հազարանոց հայությունը ստիպված եղավ լքել իր սեփական Հայրենիքը:

Դա դարձավ Մոսկվայի ամենախոշոր աշխարհաքաղաքական պարտություններից մեկը տարածաշրջանում:

Սակայն դա էլ էր քիչ, Փաշինյանի թիմը որոշում կայացրեց դուրս բերել Հայաստանը Մոսկվայի քաղաքական ազդեցությունից և այն մտցնել Թուրքիաի ազդեցության տակ, որը նույնպես շոկ առաջացրեց Մոսկվայում, քանի որ ռուս մեկնաբաններից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ Մոսկվայում ոչ ոք չէր պատկերացնում, որ հայ ժողովուրդը կամովին թույլ կտար իր իշխանությանը երկիրը մտցնել մի երկրի տակ, որը 100 տարի առաջ ցեղասպանել է իրեն:

Սա ոչ միայն անարժապատվության քայլ էր, այլև տարրական անվտանգության բնազդի բացակայության դրսևորում, որը Մոսկվայում նույնպես չէին պատկերացնում:

Այս ամենից հետո, Պուտինին մնում է մեկ բան. փորձել Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որպեսզի Ռուսաստանը ընդհանրապես չզրկվի տարածաշրջանային ազդեցությունից:

Ռուս փորձագետները առաջարկում են Պուտինին ամբողջովին վերափոխել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այն բարձրացնելով ռազմավարական դաշնակցայինի մակարդակի, մանավանդ, որ ըստ նրանց Ադրբեջանն այսօր դարձել է տարածաշրջանի լիդերը:

Ըստ ռուս վերլուծաբանների՝ Մոսկվայի համար Ադրբեջանը կարևորվում է երեք պատճառով:

Առաջին

Ռուսաստանը կարողանում է Ադրբեջանի միջոցով իր գազը վաճառել Արևմուտքում:

«Բաքվում կայանալիք բանակցություններում պետությունների ղեկավարներն առաջին հերթին կանդրադառնան ադրբեջանական գազատրանսպորտային համակարգի կամ այսպես կոչված «Հարավային գազային միջանցքի» օգտագործման հարցին՝ տարբեր ուղղություններով միջազգային շուկաներ ռուսական գազ մատակարարելու համար»,- ասում է ադրբեջանցի էներգետիկ ոլորտի փորձագետ Նիյազի Նիյազովը։ Հարավային Կովկասի երկրների ռազմական անվտանգության փորձագետը նշում է, որ չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանը դեռևս գործարար հարաբերություններ ունի գազի ոլորտում, մասնավորապես՝ Հունգարիայի, Թուրքիայի և Հարավային Եվրոպայի երկրների հետ:

Նախկինում եվրոպական երկրները Բաքվին առաջարկել են մեծացնել գազատարների թողունակությունը և ավելացնել վառելիքի մատակարարումների ծավալը դեպի Եվրոպա, սակայն առանց եվրոպական ներդրումների, հիշեցրել է փորձագետը, սակայն Ադրբեջանը այդչափ ծավալներ չի ունեցել: Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո, Բաքուն այդ հնարավորությունն ունենում է ռուսական գազի շնորհիվ, որից շահում են բոլորը: Ռուսները վաճառում են իրենց գազը նույն Եվրոպային, Ադրբեջանը օգտվում է այս իրավիճակից, աշխատելով լրացուցիչ գումար, իսկ Եվրոպան աչք է փակում, որ իրականում ռուսական գազ է ստանում, բայց ադրբեջանական փաթեթավորմամբ:

Երկրորդ

Ադրբեջանը դարձել է կարևոր երկիր Մոսկվայի համար՝ երկաթգծով կապելով Ռուսաստանն ու Իրանը:

Ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն կարծում է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները գտնվում են զարգացման ամենաբարձր կետում։ «Կարելի է ենթադրել, որ կողմերը կստորագրեն որոշ փաստաթղթեր, որոնք կամրապնդեն իրենց ռազմավարական դաշինքը։ Ընդ որում, ամենամեծ ուշադրությունը գրավում է Հյուսիս-Հարավ նախագիծը։ Մոսկվա կատարած իր ապրիլյան այցի ժամանակ Ալիևն արդեն խոսել է լոգիստիկայի ոլորտում որոշ կարևոր որոշման մասին։ Չի կարելի բացառել, որ Բաքվում դա կներկայացնեն հանրությանը»,- ասաց փորձագետը։

Ռուս փորձագետների կարծիքով ռուս-արևմտյան հակամարտությունից հետո Մոսկվայի համար առավել կարևոր են դարձել դեպի հարավ ստեղծվող տրանսպորտային ուղիները: Մանավանդ, որ այն էապես էժան է Սուեզի նեղուցով անցնող տրանսպորտային ուղիներից:

Ադրբեջանն այդ իմաստով փորձում է դառնալ հանգուցային երկիր, որն իր տարածքով կապելու է, և Հուսիս-հարավ և Արեելք-Արևմուտք, այսպես կոչված միջին միջանցքի ուղիները:

Ի դեպ Ադրբեջանի հետ հավասար, այդպիսի հանգուցային երկիր ուզում է դառնալ նաև Վրաստանը: Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Արևմուտքը այդ երկիրը չի ուզում տեսնել այդ դերում, քանի որ չի ուզում, որ Մոսկվան ունենա այդպիսի ուղիներ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ ամբողջովին ողբերգական իրավիճակ է: Երկիրը հայտնվել է փողոցային խուժանների ձեռքում, ովքեր երկրի հաշվին փորձում են լուծել իրենց բարեկեցության խնդիրները:

Արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է քաղաքական սուբյեկտ լինելուց, այլև կասկածի տակ է դրվել պետականության հարցը:

Եթե հայ ժողովուրդը, ընդդիմությունները շարունակեն իրենց պահել այնպես, ինչպես այսօր, ապա հայկական պետականության գոյության խնդիրը կդառնա խնդրահարույց ընդամենը շատ կարճ ժամանակից հետո:

Երրորդ

Պուտինի այցի երրորդ խնդիրը կապված է հենց այս հարցի հետ: Ռուսաստանն ուզում է վերականգնել իր մոդերատորությունը հայ-ադրբեջանական գործնթացում: Եթե հայկական կողմը շարունակի մերժել դա, իսկ ընդդիմությունը այս օրակարգի կարևորությունը չհասկանա, ապա Մոսկվան ստիպված կլինի բավարարել Ադրբեջանի պահանջները և Հայաստանը լուրջ կորուստներ կունենա, ոչ միայն տարածքային մասով, այլև իր պետականության մասով, ինչպես որ դա եղավ 100 տարի առաջ:

Հիշեցնենք, որ 100 տարի առաջ, ոչ թե ռուս-թուրքական մերձեցման պատճառով Հայաստանը իր 60 հազար քառ. կմ տարածքի կեսը կորցրեց, այլ իր այն ժամանակվա աշխարհաքաղաքական կողմնորոշման պատճառով պատերազմի մեջ հայտնվեց Թուրքիայի հետ, պարտություն կրեց և Ալեքսանդրապոլի պայմանագրի արդյունքում, կարող էր վերջանականապես վերանար, թղթի վրա ստանալով ընդամենը 12 հազար կմ ժամանակավոր տարածք՝ առանց Ալեքսանդրոպոլի և Զանգեզուրի:

Եվ միայն ռուս-թուրքական ծանր բանակցություններից հետո, Հայաստանին հետ հանձնվեցին ներկայիս Գյումրին և Զանգեզուրը: Հանուն արդարության պիտի նշենք, որ Զանգեզուրի հարցում մեծ դեր կատարեց նաև Գարեգին Նժդեհը, ով լեգիտիմ հիմք տվեց բոլշևիկներին թուրքերի հետ առևտրում, թողնել Զանգեզուրը Հայաստանին:

Սակայն ցավոք հայ հանրությունը չգիտի պատմության այս դասերի մասին, քանզի 30 տարվա ընթացքում նրան «այլ դասեր են պատմել», որն իրականության հետ որևէ աղերս չի ունեցել:

Իսկ այսօրվա իշխանությունները, շարունակելով նախորդներին, ընդհանրապես հիշել են Գեբելսին և որոշել են դասագրքերում ներկայացնել այնպես, իբր 1828-ին Ռուսաստանը օկուպացրել էր չեղած Հայաստանը:

Պատմության այս անբարոյական ներկայացման արդյունքում է, որ Հայաստանն այն ժամանակ զրկվեց իր տարածքների կեոսից, իսկ այսօր կորցրեց Արցախը:

Իսկ հիմա, շարունակելով այդ «դասերը», Հայաստանը կարող է վերածվել «արևմտյան Ադրբեջանի»:

Պուտինի այցը Բաքու վերջին մեսսիջն է հայ քաղաքական դասին՝ դուրս գալ այս անբարոյական մթնոլորտից և վերջապես առերեսվել ճշմարտության հետ, որպեսզի հնարավոր լինի փրկել Հայաստանի այս մասը, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 583 անգամ
Լրահոս
Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան Հող մշակող չկա, գյուղում ապրել-աշխատելը դարձել է անհնարին․ Կամենդատյան «Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Իսրայելի հարվածներից Հարավային Լիբանանում զոհերի թիվը հասել է 11-ի Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Մեզ փորձում են համոզել, որ երեկվա հերոսությունը սխալ էր, երեկվա պարտությունը՝ անհրաժեշտ գին. Աբովյան Թրամփը հայտարարել է, որ կարող է «ամբողջությամբ ոչնչացնել Իրանը», սակայն չի ցանկանում Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am