Դիլիջանի « արու » համայնքապետը, եգիպտացորենի վաճառքի կրպակները և «Գրին ռոք մենեջմենթ գրուպը»


Դիլիջանի ոլորաններում տեղադրված, եփած եգիպտացորեն վաճառելու համար նախատեսված կրպակների վրա նկարված է «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ընկերության նշանը և գրված է այդ ընկերության անունը։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպը» Դիլիջանում տնտեսական մեծ գործունեություն է ծավալում, բազմաբնակարան շենք է կառուցում, այդ մեծ ընկերությունը ի՞նչ կապ ունի համայնքին նվեր տրված, եփած եգիտացորենի մանրածախ վաճառքի համար նախատեսված կրպակների հետ։ «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ի ինտերնետային կայքում որպես այդ ընկերության հիմնադիր նշված է Դիլիջանում ծնված, Շվեյցարիայում ապրող Մարետա Գևորկյանը, ով որպես ձեռնարկատեր միանձնյա տիրապետում է Հայաստանում գործող Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին։ Այդ ընկերության հետ կապված մի տարօրինակ պատմություն կա։ Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանին է դիմել «Գրին ռոք մեեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն , ի դեմս՝ տնօրեն Վարազդատ Ներսիսյանի, և հայտնել, որ այդ ընկերության սեփականությունը հանդիսացող, Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 3/1 հասցեի 2800 քմ մակերեսով հողամասում է գտնվում 1936թ-ին․ կառուցված Աղասի Խանջյանի ամառանոցի կիսաքանդված շենքը, որը ՀՀ կառավարության 2004թ․ դեկտեմբերի 30-ի N 1929-Ն որոշման համաձայն ընդգրկված է Տավուշի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան։։ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերությունը, կարևորելով հուշարձանների պահպանման և վերականգնման անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել ընկերության սեփականությունը հանդիսացող 2800քմ հողամասը, այնտեղ առկա հուշարձան հանդիսացող շենքի պահպանման և սպասարկման նպատակով, որպես սեփականություն անհատույց փոխանցել (նվիրել) Դիլիջան համայնքին։ Համայնքի ավագանին 2023թ․ նոյեմբերի 2-ի նիստում քվեարկությամբ հավանություն է տվել նշված 2800 քմ հողամասը ընդունելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: Սակայն 2024-ին «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն նորից դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին` 2800.0 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը ( շինության ավարտվածության աստիճանը 50-80%, ) հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ իրենց տրամադրելու խնդրանքով։ Համայնքի ավագանին 2024թ. մայիսի 10-ի թիվ 695-Ա որոշմամբ համաձայնություն է տվել վերոհիշյալ 2800 քմ հողամասում գտնվող, հանրապետական նշանակության հուշարձան հանդիսացող 966.83 քմ ընդհանուր մակերեսով Աղասի Խանջյանի ամառանոցի շենքը հիմնանորոգման և որպես թանգարան վերակառուցելու նպատակով, անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ին տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։ Ինչ վերաբերում է եգիպտացորենի վաճառքի կրպակներին։Դիլիջանի ավագանին 2024թ․ մայիսի 10-ի նիստում հաստատել է Երևանի բնակիչ Լևոն Մանուչարյանի կողմից Դիլիջան համայնքին կահավորված, տեխնիկապես զինված, եգիպտացորեն վաճառելու համար նախատեսված 25 տնակների նվիրատվությունը Դիլիջանի համայնքապետարանին։ Ինչի՞ դիմաց է Երևանի բնակիչը 25 կրպակներ նվիրել Դիլիջան համայնքին։ Դիլիջանի համայնքապետարանի, եգիպտացորենի վաճառքի կրպակների ու «Գրին ռոք մենեջմենթ գրուպի» առնչությունների մասին հարցերը կարելի էր ուղղել Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար, անձնական գործում իր սեռը «արու» գրած Դավիթ Սարգսյանին, սակայն նախկինում բենզալցակայանի լիցքավորող աշխատած, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող Դավիթ Սարգսյանը խախտելով ՀՀ սահմանադրությունը և <<Տեղեկատվության ազատության մասին>>օրենքը՝ նախկինում չի պատասխանել տեղեկատվական հարցումներիս։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումից հետո Դավիթ Սարգսյանը ստիպված կլինի պատասխանել Դիլիջանում հողերի օտարման ձևական աճուրդների, դրանց հետևանքով համայնքին պատճառված ֆինանսական մեծ վնասների, եգիպտացորենի վաճառքի համար նախատեսված կրպակների նվիրատվության իրական նպատակի և բազում այլ հարցերի։

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 300 անգամ
Լրահոս
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Ով է քննելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությունը Ծառուկյանի ձերբակալության հիմքում քաղաքական հրահանգ է․ «Միասնության թևեր» Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ երեք զոհ կա «Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am