Դատարանը մերժել է ՔՊ-ի հայցը՝ ընդդեմ «news.am»-ի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, 12.08.2024 թվականին կայացված վճռով մերժել է ՔՊ-ի հայցն ընդդեմ "Նյուզ ԷՅԷՄ" ՍՊԸ-ի /news.am/՝ զրպարտող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջների մասին:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը։
«Նշեմ, որ հարցը վերաբերում էր www.news.am կայքում 26.03.2023թ-ին հրապարակված հոդվածին, որով հրապարակվել էր ՔՈ նախընտրական շտաբի հայտարարությունն առ այն, որ. «ՔՊ-ի անունից ընտրակաշառք է բաժանվում»»,- գրել է Կիվիրյանը։