Մանրամասներ. ինքնասպան եղած դատապարտյալը 3 ամսից պետք է ազատ արձակվեր

Նախօրեին «Նուբարաշեն» քրեական կատարողական հիմնարկի խցում ինքնասպան է եղել 80-ամյա դատապարտյալ Բախշի Երիցյանը՝ հագուստի կապիչ-թելով մահճակալից կախվելու միջոցով: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ դատապարտյալին և նրա կնոջը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այն է՝ մի խումբ անձանց կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն: Ըստ նրանց առաջադրված մեղադրանքի, նրանք նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել են Արշավիր Բարսամյանին: Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսիններին մատուցելով տաքսի ծառայություն, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով օգնել է վերջիններիս, դիակը տեղափոխել են խոհանոց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործության հետքերը չեն կարողացել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Առաջին ատյանի դատարանը, սակայն, անցյալ տարվա հուլիսի 29-ին կայացված դատավճռով վերաորակել էր Բախշի Երիցյանի հիշյալ մեղադրանքը և նրան մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, և դատապարտել նրան ազատազրկման` 3 տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի հունվարի 31-ից, այսինքն՝ հաշվված ամիսներ էին մնացել մինչև պատժի ժամկետի լրանալը: Դատավճռով Բախշի Երիցյանի նկատմամբ կալանավայրի պայմաններում նշանակվել էր հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ: Ի դեպ, դատապարտյալի կինն արդարացվել էր սպանության, իսկ երրորդ ամբաստանյալը հանցագործությունը պարտակելու մեղադրանքներում՝ կատարված հանցագործությանը նրանց մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Վերաքննիչ դատարանը մերժել էր մեղադրողի բողոքը և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am