«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արեւմտամետներն ուզում են ՍԴ դիմել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի, եւ արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ։
Պարզվում է՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վերջերս գրանտ է հատկացրել ուկրաինացիներին, որի նպատակը, մեղմ ասած, հակառուսական քարոզչությունն է: Այդ նպատակով նաեւ տելեգրամյան ալիք է բացվել՝ «Հակաֆոսֆոր» անվամբ։
Ավելին, դեսպանությունն այդ մասին հրապարակել է նաեւ իր պաշտոնական էջում` կոչ անելով մարդկանց` հետեւել այդ ալիքին եւ տեղեկացված լինել շարունակվող հակամարտության ուկրաինական մեկնաբանություններին, որպեսզի «Ուկրաինայի վերաբերյալ ապատեղեկատվությունը» տարբերեն․
«Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից ֆինանսավորվող այս նախագիծը նպատակ ունի պայքարել ապատեղեկատվության դեմ՝ թափանցիկ, վստահելի տեղեկատվության միջոցով», - նշված է դեսպանատան էջում տարածված տեքստում։
Ալիքի անունը, հավանաբար, կապված է այն փաստի հետ, որ 44-օրյա պատերազմում Արցախի դեմ կիրառված ֆոսֆորային զենքը ոմանք համարում էին, որ Ուկրաինան է տրամադրել։
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը