Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման տագնապալի միտումները Շիրակի մարզում շարունակվում է. ահազանգ

Պետության կազմաքանդումը շարունակվում է․․․․ Այս մասին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Հայրենական անասնապահությունը, որը վերջին տարիներին որևէ լուրջ ձեռքբերումով աչքի չէր ընկնում, այժմ գտնվում է շատ մտահոգիչ վիճակում։ Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը սիստեմատիկորեն նվազում է։ Իսկ տավարի մսի ինքնարժեքը, որը երբեք էժան չի եղել սպառողների համար, ավելի է թանկանում։

Վերջերս հարցումով դիմել էի Շիրակի մարզի բոլոր համայնքների (բացառությամբ Գյումրի համայնքի) ղեկավարներին՝ ճշտելու համայնքներում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը։ Ստացված տվյալները շատ մտահոգիչ էին։ Մարզում շարունակվում է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման տագնապալի միտումը։ Անասնագլխաքանակի հատկապես զգալի կրճատում է նկատվել Ամասիա և Աշոցք համայնքներում։

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի կտրուկ կրճատումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ներքին գյուղատնտեսության և ընդհանրապես երկրի պարենային անվտանգության համար: Անասնագլխաքանակի պակասումը հանգեցնում է կաթի և մսի արտադրության նվազմանը, ինչը կարող է բերել այդ մթերքների գների բարձրացմանը և բացասաբար ազդել բնակչության համար սննդի մատչելիության վրա:

Խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի նվազման հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել գյուղատնտեսության անկայունությունը՝ պայմանավորված տարբեր գործոններով, ինչպիսիք են կաթի մթերման ցածր գները, կառավարության թիրախավորված աջակցության բացակայությունը, կերի բացակայությունը, անասունների պահպանման բարձր ծախսերը և այս ոլորտում երիտասարդ և բանիմաց մասնագետների բացակայությունը:

Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ, որ կառավարությունը պատրաստ լինի իրականացնել գյուղատնտեսության աջակցության և զարգացման համապարփակ և երկարատև միջոցառումներ, ներառյալ գյուղատնտեսական արտադրողների սուբսիդավորումը, մատչելի վարկերի ապահովումը, ենթակառուցվածքների զարգացումը և գյուղատնտեսության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացումը: Նման միջոցառումները կօգնեն կայունացնել իրավիճակը և նպաստել Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի ավելացմանը ՝ ապահովելով մեր պետության պարենային անվտանգություն և գյուղատնտեսության զարգացումը»:

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Ես վաղուց հրաժարական ներկայացրած կլինեի, եթե,,, Հրայր Թովմասյանի ճառը դատարանում (video) Արծվիկ Մինասյանը նեղը գցեց ՊԵԿ նախագահի տեղակալին (video) #ՈԻՂԻՂ․ ՔՊ–ականներին անակնկալ ունեմ՝ ձեզ ծախողը այսօր ԱԺ–ում է լինելու․ Գառնիկ Դանիելյան (video) Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Նիկոլի բառապաշարը․․․ փոխզիջումների մասին հիշու՞մ եք՝ ինչ էիք ասում (video) Նիկոլից ի՞նչ սպասենք․ էդ մարդը տրամաբանությունից դուրս է․ Էդուարդ Շարմազանով (video) ՔԿՀ-ում ասացին՝ Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն․ պաշտպաններ (video) Մարուքյանը գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ կինը ստիպված է ամուսնու փոխարեն էլ արդյունք ապահովել․ politik.am Վանաձորի թնջուկը կամ մի գողացված ընտրության պատմություն #ՈՒՂԻՂ․ Իրանն այս պահին բռնել է Ադրբեջանի կոկորդը․ Երվանդ Բոզոյան (video) Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը որոշակի ազդանշաններ են փոխանցում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է Մի ամբողջ ԱԱԾ-ով ինձ գաղտնալսեցին, վերջը ի՞նչ պարզեցին․ Արմեն Աշոտյան (video) Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև. ալբանացի փոխնախարար «Ուզում եք կոխցրած գնաք», «Հարց չտաք, ձեն չհանեք, ըսենց ո՞նց»․․․ Բագրատյանն ու Սիմոնյանը վիճեցին (video) Ի՞նչը բավարարեց Նիկոլին․․․ Աշոտյանի դեմ վրեժխնդրության դոզան․․․ Զոհրաբյան (video) Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանի պայթյունից տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են . Ծատրյան Սասունյան. Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները 1 մլրդ 823 մլն դրամ տրամադրել եք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, բայց անձրևների ժամանակ պատկերը նույնն է․ Աննա Ավետիսյան «Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը Հարց եմ բարձրացնում՝ ինչպե՞ս էք իրականացնելու, եթե, իհարկե, իրականացնելու եք ընդհանրապես Այս քաղաքային իշխանություններն ունակ չեն, կոմպետենտ չեն, չեն կարողանում նորմալ կառավարել․ Գրիգոր Իսկանդարյան Երեխային դպրոց ընդունելու էլեկտրոնային հայտագրման համակարգը շատ ընտանիքների գլխին պատուհաս է դարձել Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է Տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել Պիտի արդարացնեին, պիտի փոխհատուցեին, քաղաքական ցուցումներ տվողներին ու կատարողներին պիտի պատժեին. Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am