Նուբարաշենում դիմավորեցին Բագրատ Սրբազանին
Սրբազան պայքարն առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը շարունակում է այցելել Երևանի տարբեր թաղամասեր, հանդիպել բնակիչների հետ։
Այս ընթացքում Սրբազանը հանդիպել է Ավանի, Շենգավիթի, «Երազ» թաղամասի և այլ համայնքների բնակիչների հետ, ամենուր արժանացել է ջերմ ընդունելության։ Քննարկումները բնակիչների հետ ակտիվ են, բոլորին հուզող հիմնական հարցը իշխանափոխությունն է ու հայրենիքի ազատագրումը։
Այսօր Բագրատ Սրբազանն այցելել է Նուբարաշեն համայնք։
Սրբազանին այստեղ ևս առանձնահատուկ ջերմությամբ են ընդունել։