Չի դիմացել ամուսնու նվաստացումներին… ինչ է տեղի ունեցել Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզում 36-ամյա Աստղիկ Խ.-ի մահվան դեպքով մեղադրանք է ներկայացվել ամուսնուն՝ կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Օգոստոսի 13-ին գրել էինք, որ Վարդենիս համայնքի գյուղերից մեկի տներից մեկում հայտնաբերվել է 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան էր եղել։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով և 335-րդ հոդվածի (հրազենի ապօրինի շրջանառությունը) 1-ին մասով։

Իրավապահները պարզել են, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինն արգելել է կնոջը շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ է գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել։ Այս ամենը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք։ Ամուսինը տարբեր առիթներով պարբերաբար վիրավորանքներ է հասցրել կնոջը: Կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, իրենց տանը կրակել է իր գլխին «Մակարով» տեսակի ատրճանակից:

Տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 2-րդ մասի 3-րդ կետով:

Ամուսնու ձերբակալման մասին որոշում է կայացվել։

 

դիտվել է 668 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Իրան, Ռուսաստան․ Շոյգուի աղմկահարույց բացահայտումը․ վերլուծաբան Հայկ Այվազյան (video) Ես վաղուց հրաժարական ներկայացրած կլինեի, եթե,,, Հրայր Թովմասյանի ճառը դատարանում (video) Արծվիկ Մինասյանը նեղը գցեց ՊԵԿ նախագահի տեղակալին (video) #ՈԻՂԻՂ․ ՔՊ–ականներին անակնկալ ունեմ՝ ձեզ ծախողը այսօր ԱԺ–ում է լինելու․ Գառնիկ Դանիելյան (video) Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Նիկոլի բառապաշարը․․․ փոխզիջումների մասին հիշու՞մ եք՝ ինչ էիք ասում (video) Նիկոլից ի՞նչ սպասենք․ էդ մարդը տրամաբանությունից դուրս է․ Էդուարդ Շարմազանով (video) ՔԿՀ-ում ասացին՝ Արմեն Աշոտյանին իրենց մեքենայով կտեղափոխեն տուն․ պաշտպաններ (video) Մարուքյանը գործուղվել է ընդդիմադիր դաշտ՝ կինը ստիպված է ամուսնու փոխարեն էլ արդյունք ապահովել․ politik.am Վանաձորի թնջուկը կամ մի գողացված ընտրության պատմություն #ՈՒՂԻՂ․ Իրանն այս պահին բռնել է Ադրբեջանի կոկորդը․ Երվանդ Բոզոյան (video) Իրանի մտահոգություններն ու կոշտ հակազդեցությունը որոշակի ազդանշաններ են փոխանցում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է Մի ամբողջ ԱԱԾ-ով ինձ գաղտնալսեցին, վերջը ի՞նչ պարզեցին․ Արմեն Աշոտյան (video) Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է կապի հանգույց հանդիսանալ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի միջև. ալբանացի փոխնախարար «Ուզում եք կոխցրած գնաք», «Հարց չտաք, ձեն չհանեք, ըսենց ո՞նց»․․․ Բագրատյանն ու Սիմոնյանը վիճեցին (video) Ի՞նչը բավարարեց Նիկոլին․․․ Աշոտյանի դեմ վրեժխնդրության դոզան․․․ Զոհրաբյան (video) Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանի պայթյունից տուժածներից երեքը վերակենդանացման բաժանմունքում են . Ծատրյան Սասունյան. Հայաստանը պետք է օգտագործի Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները 1 մլրդ 823 մլն դրամ տրամադրել եք ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը, բայց անձրևների ժամանակ պատկերը նույնն է․ Աննա Ավետիսյան «Վերածնունդ» համալիրի բնակիչների համար կյանքի ու մահվան խնդիր է դարձել փողոցը հատելը Հարց եմ բարձրացնում՝ ինչպե՞ս էք իրականացնելու, եթե, իհարկե, իրականացնելու եք ընդհանրապես Այս քաղաքային իշխանություններն ունակ չեն, կոմպետենտ չեն, չեն կարողանում նորմալ կառավարել․ Գրիգոր Իսկանդարյան Երեխային դպրոց ընդունելու էլեկտրոնային հայտագրման համակարգը շատ ընտանիքների գլխին պատուհաս է դարձել Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է Տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am