Անկարայում ուժեղացրել են խորհրդարանի շուրջ անվտանգության միջոցառումները
Անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) շենքի շուրջ՝ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի սպասվող ելույթի կապակցությամբ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրագրողներին բաց են թողնում ստուգման կրկնակի փուլից հետո։ Բացի այդ, շենքի շուրջ նկարահանումներն արգելված են։
Աբասը Անկարա է ժամանել չորեքշաբթի երեկոյան, այսօր սպասվում է նրա ելույթը Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների առջև: