Ինչ է քննարկել Հռոմի պապը Instagram-ի հիմնադրի հետ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպում է ունեցել Instagram-ի հիմնադիր Քևին Սիստրոմի հետ: Հանդիպման ընթացքում նրանք հիմնականում քննարկել են լուսանկարների թեման: Այս մասին հայտնում է Ntv.ru-ն: Instagram-ի իր էջում Քևին Սիստրոմը գրել է, որ իր համար դա անմոռանալի հանդիպում էր: Նա պատմել է, որ Հռոմի պապի հետ զրուցել է պատկերը՝ որպես տարբեր մշակույթների և լեզուների տեր մարդկանց միավորելու գործիք թեմայով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախորդ ամսվա ընթացքում Հռոմի պապը հանդիպել է նաև «Apple»-ի նախագահ Թիմ Քուքի հետ: Զրույցը տեղի է ունեցել առանց ԶԼՄ-ների ներկայության: Հաղորդվել էր, որ այդ հանդիպումից հետո Հռոմի պապը համացանցն իմաստալից օգտագործման դեպքում անվանել էր Աստծու շնորհ: