Մի փչացրեք իշխանավորներին

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Եթե ես լինեի ուսուցիչ, ամեն օր դասարան մտնելիս մի նախադասություն կկրկնեի. «Սիրելի աշակերտներ, չի կարելի քծնել մեծ ու փոքր պաշտոնյաներին, դա նրանց փչացնում է և դուք ակամայից նպաստում եք, որ վատ իշխանություն ունենաք»:

Եթե ես դասագիրք գրեի կամ հանրային հարթակներից ելույթ ունենալու հնարավորություն ունենայի, պատգամավոր ու դասախոս լինեի` բոլոր հնարավոր առիթներով կկրկնեի. «Հարգելի ժողովուրդ, մի փչացրու քո իշխանությանը` մի քծնիր, մի շողոքորթիր, լայնաբերան մի ժպտա, մի գրկախառնվիր, հետը մի լուսանկարվիր...այդ բոլորն անդառնալիորեն փչացնում են նրան»: Որովհետև երբ դու որևէ պաշտոնյայի ժպտում ես ու ողջագուրվում, նա դա շփոթում է անկեղծ սիրո ու համակրանքի հետ: Երբ նրա հետ լուսանկարվում ես, նա կարծում է, թե այդ լուսանկարը դառնալու է քո տան ամենաթանկ մասունքը: Անգամ երբ դու նրան հարգալից տոնով ես դիմում, չես առարկում, քո դժգոհությունները չես բարձրաձայնում` նա կարծում է, թե համաձայն ես իր հետ, իր վարած քաղաքականության ու իր որդեգրած քաղաքական կուրսի հետ: Նա կարծում է, թե դու գոհ ես քո կյանքից և այդ ուրախ կյանքը հենց ինքն է քեզ պարգևել:

Պետք է հիշել, որ այսօրվա պաշտոնյաներն այնքան հասուն և խելացի չեն, որ տարբերեն պարզ քաղաքավարությունը` սիրուց ու համակրանքից, հայկական ավանդական հյուրասիրությունը` իրենց քաղաքական հայացքները կիսելուց, իր պաշտոնից ակնկալվող օգուտն ու քծնանքը` իր անձի, իր կուսակցության, իր կառավարության հանդեպ հարգանքից:

Եթե ես ընդդիմադիր քաղաքական գործիչ լինեի` կոչով կդիմեի մեր հանրությանը. «Հարգելի ժողովուրդ, մի աշխատեք ջերմ ընդունելության արժանացնել ձեր մարզ, գյուղ այցելած վարչապետին», դա նրա ոտքը կտրում է գետնից, նրան թվում է, թե ինքը ջերմորեն սիրված է ժողովրդի կողմից: Նրան թվում է, թե ինքը ոչ մի սխալ բան չի արել այս 6 տարիների ընթացքում, ոչ մի մեղք չունի, երկիրն էլ հոյակապ վիճակում է:

Մի աշխատեք բարեմաղթանքներ ու դրական գնահատականներ շռայլել, մի թաքցրեք ձեր դժգոհությունները, մտահոգությունները, քննադատությունը: Մի վախեցեք ձեր համայնքի-թաղի ոստիկանից, համայնքապետից, գողականից: Խոսեք երկրի վիճակի, ձեր մարզի-գյուղի խնդիրների մասին: Նա ձեր վճարած հարկերից է վարձատրվում և ձեր համայնքում իրականացվող ծրագրերն էլ ֆինանսավորվում են պետական բյուջեից, այլ ոչ թե անձամբ վարչապետի գրպանից` պետք չէ դրա համար առանձնահատուկ երախտագիտության զգացում ունենալ և ավելորդ ջանքեր գործադրել, որ նա ձեր համայնքից գոհ հեռանա:

դիտվել է 218 անգամ
Լրահոս
1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան Պետբյուջեում փող չկա, Տավուշի մարզպետը սուբվենցիոն ծրագրերի հետաձգման այլ պատճառ է նշել․ Սարգսյան ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս Հակամարտության արմատները ոսկու շուկայում չեն. Հրայր Կամենդատյան Ոստիկանություն է տեղափոխել «Կիևյանցի կրիստալ Յուրան» ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին ստորագրվելիք փաստաթուղթը Պետք չէ հանրությանը ներկայացնել, թե սա նշանակում է ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող երախիքային ինչ-որ բան․ Սուրեն Սարգսյան Չշտապել, կարմիր կետագծերում կայանման համար շաբաթական փաթեթից բարձր փաթեթ չգնել Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան Հրդեհ՝ Երևանում Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Toyota Corolla»-ն․ կա վիրավոր Պետական եւ մասնավոր սեկտորի բոլոր աշխատակիցները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները. Օրենքը մտել է ուժի մեջ Բաքվում «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգության» մասին գիտաժողով են անցկացրել Անահիտ Բախշյանը դիմել է ՔԿ Ե՞րբ է պլանավորվել Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան Գավառում կատարված 12 միլիոն դրամի ոսկյա զարդերի գողությունը բացահայտվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am