Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն է

Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Ընդ որում՝ «Ազատության» գրավոր հարցման պատասխանել են օրենքով սահմանված ժամկետները խախտելով՝ 5 օրվա փոխարեն 21 օր անց։

«Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին գործերի նախարարությունից, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը կարծես թե րոպեների ընթացքում կարող է դակել ցանկացած հայտ, որը գալիս է նախարարության կողմից, որը ուժային կառույց է, և հանրային առողջության հետ կապված որպես այդպիսին խորագույն ուսումնասիրություն չի կատարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն, հիմնավորելով, թե անհրաժեշտություն է առաջացել սահմանելու «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները»։ Այլ հիմնավորում, դատելով Առողջապահության նախարարության պատասխանից, Ներքին գործերի նախարարությունը չի ներկայացրել։ Իսկ թե ինչու է ՆԳՆ-ն որոշել իր սպառազինության մեջ ներառել մինչ այդ արգելված միջոցը, գերատեսչությունից չեն պատասխանում։

Մանրամասները՝ սկզբնաբյուրում։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Ադրբեջանը երեք մեծ խնդիր ունի (video) Կանոնադրությունը նոր ուղիներ է նշում երկկողմ համագործակցության համար. Միլլերը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ստորագրված փաստաթղթի մասին Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր Փաշինյանը տանում է ոչնչացման, վաղը Ալիևը կմտնի Հյուսիսային պողոտա․ հարցում (video) Վերին Լարսում 300 հայկական բեռնատար կա կուտակված ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է. Էլինար Վարդանյան Նիկո՛լ, քո կառավարումից քո զզվելը չի՞ գալիս (video) Առաջիկայում Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ Արթուր Վանեցյան Աշխարհը կիսում են․ մենք ուր ենք լինելու, սա է խնդիրը․ Հրանտ Բագրատյան (video) ՀՀ-ում 25-30 դիպլոմավոր ամերիկագետ կա, բայց մարդիկ միայն մեկի կարծիքն են լսում․ Սամվել Վարդանյան Հայ ժողովո՛ւրդ, Նիկոլը ձեզ «one way ticket» է առաջարկում (video) Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ Դուք չեք ասում ես կասեմ՝ ով է Աննա Հակոբյանը․ Հրանտ Բագրատյան (video) Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետի վրա Արման Բաբաջանյանին լսող անասուննե՛ր, դե լսեք հիմա թալանի մասին (video) Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր․ ՔԿ Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը #ՈՒՂԻՂ․ Ինչ նոր բլեֆ է Արևմուտքը պատրաստել Հայաստանի համար․ Դավիթ Ջամալյան (video) Ֆեյք իշխանություն՝ ֆեյքերի իշխանությամբ. Սամվել Ֆարմանյանի դիպուկ բնորոշումը Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու. Հարութ Սասունյան Նիկո՛լ, քեզ ու քո թալանչիներին գետնի տակից էլ կգտնենք ու կդատենք (video) ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Սառը օդի շերտը կսկսվի քայքայվել. նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Վարորդի աշխատանքի 195 թափուր հաստիք կա․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am