Պատմաբաններին լռեցնելու օպերացիա՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում. փորձելու են պաշտոնյա պատմաբանների բերանները փակել՝ հոնորարներ խոստանալով

Վաղը ԿԳՄՍ նախարարություն են հրավիրված գերատեսչական, պաշտոնյա պատմաբաններ՝ քննարկելու «Հայոց պատմության» 8-րդ դասարանի դասագիրքը։ Այդ մասին «Փաստինֆո»-ին ասել է պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը՝ խոտան որակելով այն «դասագիրքը», որը պատրաստվում են հրամցնել 8-րդ դասարանցիներին։ Գիտնականի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարարություն՝ նախարարի ու փոխնախարարի մոտ, հանդիպման են հրավիրվել գերատեսչական պատմաբաններիը, որոնք պաշտոններ ունեն եւ, ըստ ամենայնի, ինչ-որ հոնրարներ են խոստանալու, որ բերանները փակեն։

Հանդիպմանը մասնակցելու հրավեր Դեմոյանը չի ստացել։ Ավելին՝ նշել է, որ կզարմանար էլ, եթե իրեն հրավիրեին։ Դեմոյանի բնորոշմամբ՝ պատմաբաններին լռեցնելու օպերացիան սկսվում,«ինչ-որ գումարային, հոնորարային խոստումներ են տալու, որ աղմուկ չբարձրացնեն, որ հերթական մասնակցային դպրոցի Ժաննա Անդրեասյանի գործարքը տեղի ունենա»։

Ըստ նրա՝ գրքի վրա սրբագրիչ, ընդհանրապես, չի աշխատել, բովանդակայինը աղբ է ՝ «սովետական կղերակուսակցական, վերամբարձ մուտքով։ Ներածականում շարադրում են, թե մենք այս ենք անելու, այն ենք անելու, նույն սովետահայ պատմագրության ձեռագրիրն է»։ Պատմաբանի փոխանցմամբ՝ գրքում փորձ է արվել ներկայացնել Բագրատունիներից մինչև 20-րդ դարի սկիզբը, բայց իրականում 20-րդ դարի սկզբի իրադարձություններից ոչինչ չկա։

Դասագրքի վերաբերյալ խիստ բացսական կարծիք է տվել պատմության ինստիտուտը, եղել է 80 էջ գրախոսություն, հետո համարել են, թե, իբր, գրախոսությունը սխալ է տրվել ու խարդախությամբ, ինչ-որ անհայտ պատմաբանի կարծիքով անցկացրել են ։ «Շատ գռեհիկ ձևով շրջանցել են, կներեք այս բառն օգտագործեմ՝ քցել են Պատմության ինստիտուտին», - ասաց Հայկ Դեմոյանն ու հավելեց, որ կատարվածը համարում է կրկնահանցագործություն, պետության միջոցների մսխում, պետության հասցրած նյութական վնաս։ Ավելին, չի բացառվում, որ այդ հիմքով անձամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացնի՝ ԿԳՄՍ նախարարի ու փոխնախարարի գործողությունների առնչությամբ։

Պատմական գիտությունները դոկտորը նշեց, որ ուսումնասիրել է դասագիրքը եւ կարող է արձանագրել, որ ոչ միայն տառասխալներ կան, այլ նաեւ մտքի մինչև անգամ տարեթվերի սխալներ։ «Փաստինֆո»-ի հարցին, թե սոցիալական ցանցերում տարածվել է, որ անգամ 1828 թ. ռուս- պարսկական պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի տարածքի անցումը Ռուսական կայսրությանը մեկնաբանված է որպես բռնակցում կայսրությանը, Դեմոյանը դա խորամանկ խայծ որակեց։

«Դա խորամանկ խայծ է, որ մարդիկ կենտրոնան դրա վրա, թակարդ է լարված, թե, իբր, իրենք հակառուսական են, դա արել են, որ հերթական անգամ ռուսներին հնարավորություն տան, օգտագործել մեր դեմ։ Երկրորդը՝ դա դրել են շրջանառության մեջ, որ մարդիկ կենտրոնանան հակառուս, ռուսամետ հասկացությունների վրա, մարդկանց մի մասը կասի ճիշտ են գրել, մյուսը՝ ոչ ու բանավեճը կգնա իրենց ուզած ձևով ՝ մակերեսային, 50/50-ի մեջ, իսկ գլխավորը, բուն բովանդակությունը, սխալների քանակը, նորույթի բացակայությունը չեն նկատի, չեն քննարկի, կդառնա երկրորդական։ Երեխաներին հրամցնելու են խոտան գիրք, որում չկա ոչ մի նորություն, բայց արդյունքում մսխել են պետական գումար այն ստեղծելու համար»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով, որ նախարարությունը փորձում է կանխել պատմաբանների միավորվելը, «փորձում են գերատսեչական պատմաբաններին իրենց կողմը քաշել, քանի որ անցյալ տարվա 7-րդ դասարանի դասագրիքի շուրջ քննադատաերի միավորումը, գիշերային սարսափ երազ էր իրենց համար, միավորվել էր ավելի քան 100 պատմաբան»։

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am