Պետությու՞ն, թե՞ հրեշտակ. Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՊԵՏՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ՀՐԵՇՏԱԿ

Պետությունը հիմա ամենուրեք է։ Քեզ հետևում են տեսախցիկներով, քո ուղեղը լվանում են «հանրային» կոչվող քարոզչամիջոցներով, սոցիալական ցանցերում քեզ անընդհատ գնդակոծում են «պետության» ղեկին գտնվող մարդկանց էժան ու միաժամանակ թանկ փիառներով։ Ոստիկանությու՞ն։ Պետությունն է։ Հարկայի՞ն։ Պետությունն է։ Բանա՞կ։ Պետությունն է։ Ամենուրեք՝ պետությունն է։

Ինձ հետաքրքրում է, թե իմաստային ի՛նչ երանգներով են տարբեր ազգեր արտահայտում այն գաղափարը, որն այդքան հասկանալի է 21-րդ դարի մարդուն՝ պետության գաղափարը։

Եվրոպական շատ լեզուներում «պետություն» բառն արտահայտում է «կարգավորման, կարգուկանոնի» իմաստ ունեցող բառով՝ State, État, Estado, Stato, Staat, Stat: Սա թերևս ստանդարտ երանգն է։ Ստանդարտ ու անհետաքրքիր։

Շատ ավելի հետաքրքիր են ոչ ստանդարտ անվանումները։ Օրինակ՝ հայերեն՝ պետ-ություն, ռուսերեն՝ государ-ство, վրացերեն՝ სახელმწიფო (սա-խելմծիպո)։ Այս շարքը տարբերվում է վերևինից, որովհետև բնութագրում է ոչ թե կառուցվածքը, այլ գործառույթը։ Բայց արի ու տես, որ այս երեքն ունեն մեկ այլ ընդհանրություն ևս․ դրանք բառացի համապատասխանում են․․․ հրեշտակների դասերից մեկին, ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ ամեն մեկը՝ մեկ առանձին դասի։

Քրիստոնեական կիսապաշտոնական ուսմունքի համաձայն՝ գոյություն ունի հրեշտակների 9 դաս՝ (1) սերովբեներ, (2) քերովբեներ, (3) աթոռներ, (4) տեր-ություններ (господ-ство), (5) զորություններ, (6) իշխան-ություններ (ხელმწიფე-ბანი՝ խելմծիպե-բանի), (7) պետություններ, (8) հրեշտակապետեր, (9) հրեշտակներ։ Հայերենի տարբերակն արտահայտում է 7-րդ դասը, ռուսերենինը՝ 4-րդը, վրացերենինը՝ 6-րդը: Այսպես, եթե ռուսները վերցնեին «հայկական տարբերակը», ապա государство-ի փոխարեն կունենային начальство: Եթե հայերս վերցնեինք «վրացական տարբերակը», ապա «պետության» փոխարեն կունենայինք «իշխանություն»։ Ասենք՝ «պետական պարտք»-ի փոխարեն «իշխանական պարտք»։ Կամ՝ «պետական գնում»-ի փոխարեն՝ «իշխանական գնում», և այլն։

Հետաքրքիր է նաև այն, որ հռոմեական կայսրության առաջին շրջանն ընդունված է անվանել «Պրինցիպատ», որ բառացիորեն նշանակում է «պետություն», իսկ 2-րդ շրջանը՝ «Դոմինատ», բառացի՝ «տերություն»»:

դիտվել է 243 անգամ
Լրահոս
Արդյոք ԱՄՆ-ն պատրաստակամ է պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ քաղաքագետ Հաջորդ շաբաթ Հայաստանի սահմանին պաշտոնապես «կաշխատեն» ԱՄՆ հատուկ ծառայությունները․ Աբովյան Հայաստանի համար ճակատագրական, գոյաբանական որոշումներն ընդունվում են մեկ անձի կողմից․ քաղաքագետ ՔՊ-ում կարծում են՝ Փաշինյանը արտահերթ ընտրությունների գնալու երկու հիմնավոր պատճառ ունի ԲԴԽ-ն խտրականություն է դրսևորել. օբյեկտիվության անկում Տրանսպորտի վարորդները Ավինյանին խոստանում են «փետրվարյան» անակնկալներ Ֆինանսների նախարարը ստում է. պահուստային ֆոնդում այդքան գումար չկա Ովքեր են կարդացել անձնական նամակագրությունը Հայկ Սարգսյանը չի «մարսել» հոր հասցեին ռեպլիկը Ավինյանի թանկարժեք ավիատոմսի համար պատժվողներ դեռ չկան Անհետ կորածների հարազատների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը թեժ է անցել 2021-ի նոյեմբերին ստորագրված այսպիսի թուղթը փրկեց Ուկրաինային, երևի պատկերացրեցիք արդեն. Տիգրան Քոչարյան Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն. Հակոբ Բադալյան Գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ թիմ է այցելելու Հայաստան․ Բլինքեն ՀՀ կառավարությունը ԱՄՆ հեռացող կառավարության հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեց 1920-ին Սևրի պայմանագրով խաբեցին, հիմա՝ «ռազմական համագործակցության» պայմանագրով. Ազատ Ադամյան Թուրքիայում առաջին երեխայի համար սահմանված մեկանգամյա վճարը հասցվել է 177 դոլարի Իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց Ադրբեջանից հնչող սպառնալիքին, իսկ թե զիջումների ցանկը որքանով կընդլայնվի` կերևա առաջիկայում. Տիգրան Աբրահամյան Քննիչը պահանջում է երկարացնել Սերոբ Գասպարյանի կալանավորման ժամկետը «Ժամանակն է վերագործարկելու հայկական ազգային նախագիծը»․ ՀայաՔվե Դեմագոգ հակահայը շարունակում է իր անտրամաբանական մտքերի բացահայտումը... «3+3» ձևաչափում Վրաստանի համար տեղը հասանելի է մնում. Լավրով Իրանի և ՌԴ-ի միջև կստորագրվի Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը Արցախում կռվել է թուրքական բանակը. Հաքան Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am