Սահմանադրության փոփոխությունն, իհարկե, «ներքին գործ է», բայց....

«Փաստ» օրաթերթը գրում է.


Մինչ Հայաստանի զանազան-զարմանազան բարձրաստիճան պաշտոնյաները արձակուրդն էին վայելում, բավականին մտահոգիչ զարգացումներ արձանագրվեցին: Թեպետ «մտահոգիչ» բնորոշումը պետք է արդեն հնացած համարել, քանզի Հայաստանում ու մեր երկրի շուրջ, մեր պետության հետագայի հետ շաղկապված իրադարձությունները ոչ թե այդպիսին են, այլ վաղուց վերածվել են տագնապահարույց, եթե ոչ՝ սպառնալի գործընթացների: Ուշադրություն գրաված առաջին տեղեկությունն այն էր, որ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը օրերս հայտարարեց, թե Հայաստանի հետ փոխադարձ համաձայնությամբ որոշել են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրից» հանել էլ ավելի «այսպես կոչված»՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պարբերությունը և դրան վերադառնալ ավելի ուշ:

Դեռ, ինչպես ասվում է, գլուխը՝ քարին, որ Հայաստանի հանրությունը նման տեղեկությունն առաջինն իմանում է ադրբեջանական աղբյուրներից ու Ադրբեջանի պաշտոնյայի հայտարարությունից: Չնայած, դա ոչ պակաս խայտառակություն է, մանավանդ, եթե հաշվի առնենք 2018-ի «թավշյա» Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակում ժողովրդին իր բանակցային պայմանավորվածությունները ներկայացնելու մասին հայտարարության պարագաները: Փաշինյանը, ինչպես քաջ հայտնի է, վաղուց անցել է «ինչ պետք է՝ այն էլ բանակցում ենք» փակ ռեժիմին: Ինչ վերաբերում է ադրբեջանական պաշտոնյայի հայտարարությանը, ապա նա մասնավորապես նաև նշել է, թե՝ չեն ցանկանում բարդացնել «խաղաղության համաձայնագրի» ավարտի գործընթացը, այդ պատճառով էլ որոշել են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրույթը հանել տեքստից: Թե ինչի՞ դիմաց են ադրբեջանական բանակցողները նման «լայն ժեստ» արել, կարելի է միայն կռահել: Բայց մինչ այդ շարունակենք:

Ամիրբեկովը հայտարարել է, որ եթե անգամ «տրանսպորտային միջանցքի հարց» չկա, ապա «Հայաստանի Սահմանադրության հարցը կարող է անորոշ ժամանակով հետաձգել համաձայնագրի ստորագրումը»: Ալիևը, ինչպես հայտնի է, Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ է առաջադրել: Խոսքը կոնկրետ Սահմանադրության նախաբանի մասին է, որը հղում է անում Հայաստանի Անկախության հռչակագրին, որն էլ, իր հերթին, ընդունվել է, բնականաբար, հիմնվելով «Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» 1989-ի դեկտեմբերի 1-ի ԳԽ որոշման վրա: Ալիևը դրա տակ «տարածքային պահանջներ» է տեսնում: Բայց բուն հարցն այն է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը գործնականում աներևակայելի հակապետական քայլ կլինի, ի լրումն, դա որոշակիորեն կնշանակի Անկախության հռչակագրի չեղարկում, ոը նույնն է, թե՝ Հայաստանի Հանրապետությունը հայտարարվի լուծարված: Որպես պետություն՝ լուծարված: Ինչն է հատկանշական. Ադրբեջանական պաշտոնյայի հիշյալ հայտարարությանը հաջորդած մի քանի օրերին «պարտիզանաբար» լռելուց հետո ՀՀ ԱԳՆ-ն, այն էլ՝ ի պատասխան լրատվամիջոցներից մեկի գրավոր հարցմանը, բարեհաճեց ձայն հանել՝ մասնավորապես հայտարարելով. «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:

Նման հայտարարություն Հայաստանից առաջին անգամ չի արվում: Եվ դա անվերապահ ճիշտ է: Բայց... Շատ ավելի էական է այլ բան, կամ ավելի շուտ՝ էական են այլ հանգամանքներ: Հարկավ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության կամ սահմանադրական փոփոխությունների հարցը Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Նորից բայց (ու այստեղ, ըստ ժանրի կանոնների, պետք է ընդգծված բազմակետ դնել)... Իսկ ո՞վ կամ ինչի՞ց ելնելով կարող է որևէ մեկը վստահ լինել, որ «ներքին գործ, ներքին գործ» ասելով՝ փաշինյանական իշխանությունը չի կատարելու կամ չի պատրաստվում կատարել ադրբեջանաթուրքական պահանջները, հենց այն պահանջը, որն առաջադրել է Ալիևը և, որի մասին արդեն խոսեցինք: Այսինքն, փոփոխություններն անել «ներքին գործ» փաթեթավորմամբ, ինչից էությունը չի փոխվում: Չկա նման երաշխիք: Առավել ևս այն համատեքստում, երբ ադրբեջանական կողմը խոսում է «միջանցքի» հարցը, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» նախապատրաստվող կամ բանակցվող տեքստից հանելու համաձայնության մասին:

Բանակցություններում, առավել ևս՝ թուրքերի կամ ադրբեջանական թուրքերի հետ բանակցություններում, մանավանդ՝ անմիջնորդ բանակցություններում ուղղակի անհավանական է, որ այդ «զիջման» դիմաց (եթե դա առհասարակ կարելի է «զիջում» համարել) Ալիևը որևէ այլ պարտավորություն Փաշինյանից կորզած չլինի: Դա կարող է լինել ինչի վերաբերյալ ասես՝ սահմանազատման անվան տակ նորանոր տարածքներ թշնամուն հանձնելուց սկսած (ասենք՝ Կիրանցի օրինակով), «ներքին գործի» անվան տակ կամ «փափուկ բարձի» քողարկմամբ՝ Հայաստանի Սահմանադրությունը ադրբեջանաթուրքական փոփոխությունների ենթարկելու մասին պայմանավորվածությամբ վերջացրած: Քանի՞ տոկոս վստահություն կարելի է ունենալ Փաշինյանի գլխավորած կառավարության ու նրա ԱԳՆ-ի կամ որևէ այլ գերատեսչության հայտարարությանը: Հարցը հռետորական է, առավել ևս, որ այդ տոկոսն արտահայտվում է «ամենակլոր» թվով, ինչպիսին սարկազմով կարելի է համարել «0»-ն: Կարծում եք, թե ադրբեջանական պահանջները Փաշինյանի իշխանությունն ու ՔՊ-ն չեն կատարի՞: Տեսեք, օրինակ՝ Պաղեստինի անկախությունը ճանաչել-չճանաչելն էլ էր Հայաստանի «ներքին գործը»: Ո՞ւմ ինչ, թե ում անկախությունն է Հայաստանը ճանաչում:

Բայց նշված, ի դեպ, բավականին արկածախնդրական քայլից անմիջապես հետո, Թուրքիայի նախագահ Էրդողանն առանց երկիմաստությունների, բացեիբաց հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը դա արել է Թուրքիայի պահանջով (խնդրանքով, պարտադրանքով, ընտրեք՝ որ բառը ձեզ հաճո է): Էականն այն է, որ Թուրքիան ասել է, Փաշինյանն արագորեն արել է դա: Նույնը և Սահմանադրության փոփոխության հարցը: Նախ՝ Ալիևն ու Փաշինյանը գրեթե միաժամանակ (երևի հատուկ վայրկյանացույց էին միացրել) հայտարարեցին ՀՀ Սահմանադրությունը փոփոխելու մասին: Եվ հետո՝ արդեն կարծես «խաղի կանոն» է դարձել, որ Ալիևն ինչ ասում է, Փաշինյանն ու ՔՊ-ն անում են, ապա սկսում կուրծք ծեծել «ինքնիշխանության» ու նման թեմաներով: Հիմա Ալիևը Սահմանադրության փոփոխությունն է ուզում, շատ կարճ ժամանակ անց ուզելու է ադրբեջանական թուրքերի «վերադարձը» Հայաստան:

Ու առհասարակ, Ալիևի «ուզում»-ները կսպառվեն, երբ վերջանա կամ վերանա Հայաստանի Հանրապետությունը: Դա է եղել ու դա է շարունակում մնալ ադրբեջանաթուրքական ծրագիրը: Սակայն Հայաստանում այս տագնապները, կարծեք, անհանգստացնում են միայն հասարակության մի մասին, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներին, մի քանի քաղաքագետների ու վերջ: Հետաքրքիր է, թե է՛լ ի՞նչ պետք է լինի, որպեսզի Հայաստանի հանրությունը թմբիրից սկսի դուրս գալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am