Եթե նիկոլի մատը խառը չէ, ապա ինչու՞ բերանը ջուր առած մի խոսք չի ասում ի պաշտպանություն նեղյալների․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանը գրում է․

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Օկամպոն առաջարկում է հայերիս` Բաքվում կայանալիք միջազգային կոնֆերանսին ընդառաջ բոյկոտել այն և չստորագրել խաղաղությանը միտված որևէ փաստաթուղթ, քանի դեռ Ադրբեջանի բանտում են գտնվում մեր հայրենակիցները։ Բա, սա ամո՞թ չի մեզ ուղղված… Ուրեմն ուրիշը մեր հայրենակիցների մասին ավելի շատ է մտահոգ` քան մե՞նք…

֊ Թու’, մեր նամուսին, թու’ հա֊…

Աբովյանի հերոսը` Աղասին երկար դեգերումներից հետո հայտնվում է Դսեղում։ Լոռվա իգիթ տղերքը բազկատարած հաճարենու տակ, պաղ աղբյուրի գոգին ճոխ սեղան են բացում ջիգիթ հայի պատվին, սակայն զարմանքով նկատում են, որ Աղասին հոնքերը կիտած մռայլ ամպի նման սևակնել ու պառառ չի դնում բերանը։ Լոռվա քաջերը իրար են անցնում, անվերապահ իրենց օգնությունը առաջարկում Աղասուն, բայց մեծ է լինում նրանց վրդովմունը, երբ իմանում են, որ նրա հարազատ հայրը անազատության մեջ է պարսկական բանտում.

֊Թու քու նամուսին,֊ միաձայն գոչում են ,֊ բա մարդու հեր էլ բանտում լինի ու ինքը քեֆի նստի՞…

Հիմա պարտադի՞ր ա լոռեցի մի ղաչաղ մեզ գլխի գցի, որ կանգնենք մեր հայրենակիցների թասիբի՞ն…

Ախր, մենք շատ բան ենք գլխի ընկնում ու ոչ անտեղի կասկած ունենք, որ նրանք Բաքվին են հանձնվել նիկոլի խոսուն համաձայնությամբ։ Այլ կերպ` որտեղից ջկողականությունը` Սամվել Բաբայանը սահմանը անցնի , իսկ Ռուբեն Վարդանյանը հանձնվի թշնամուն… Արդյոք մեր իշխանությունները այսպե՞ս չեն ձերբազատվում արժանավոր մրցակիցներից։ Եթե նիկոլի մատը խառը չէ, ապա ինչու՞ բերանը ջուր առած մի խոսք չի ասում ի պաշտպանություն նեղյալների… Թե՞ սպասում է մինչև 26 թվականի ընտրությունները, մինչև իրական իշխանափոխության հնարավորությունը, մինչև իսպառ անցնի վտանգը… Բա խիղճը՞, ընտրյալի խիղճը… Իր խիղճը սրտում չէ, ոչ էլ երիկամներում, այլ մի քիչ ավելի ներքև…

Ես լոռեցի եմ` ոչ իգիթ եմ, ոչ էլ ղաչաղ, բայց տառապում եմ հայի արժանապատվությամբ.

֊Թու’ ,մեր նանուսին, թու’, անամոթ, հայերին… Նմանները մեր գդակը, մեր պատիվն ու նամուսը գետնովն են տալիս, նրանք ,,խայտառակում են ողջ ռեսպուբլիկան,, , ես կասեի` նիկոլի մոգոնած Հայաստան պետությունը…

դիտվել է 712 անգամ
Լրահոս
Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Հայաստան կայցելի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը «Հայաստանը փշրեցին՝ բուլդոզերով վրայով անցնելով, իսկ փառաբանված համաձայնագիրը դեռևս ստորագրված չէ». Ջոն Էվանսի զգուշացումը «Հրապարակում եմ ինձ տրամադրված սուտ և կեղծ կազմված պաշտոնական գրությունները». Չախոյան Բարդ է լինելու. Օնիշչենկոն՝ Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության մասին «Ընձի սկի մի հատ Coca Cola չեն հյուրասիրել, շորերս որ հանեմ, ՀՀ-ի քարտեզն է վրես, այ էդքան կրակել են»․ Վարդան Ղուկասյան Ցավացրել եմ որոշ մարդկանց. Հայկ Սարգսյան Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև Երբ կարող էր Թրամփը Նոբելյան մրցանակ ստանալ՝ ըստ Արաղչիի Տրամադրվեք, որ առաջիկայում «սենսացիոն» գործարքների, «գործակալական ցանցերի», «մութ ուժերի» մասին սլիվերի շքերթ է սկսվելու. Արմեն Հովասափյան Ովքեր են միջնորդություն ներկայացրել Հովիկ Աբրահամյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին Խորհրդարանը վավերացրել է 250 միլիոն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը Կանադան ցանկանում է կարգավորել ՉԺՀ-ի հետ հարաբերությունները՝ օգտակար հանածոների արտահանման համար․ The Globe and Mail Ռուսական բանակը 2025 թվականին ազատագրել է ավելի քան 300 բնակավայր․ Պուտին Փոշու պարունակությունը Երևանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 21-06»-ում․ տուժածներ չկան Դու հո «Խաթաբալա»-ի Մարգրի՞տը չես, որ Եվրոպան «քեզ մեզ վրա սաղացնի» ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ Մեզ կեղծ սերտիֆիկատներ են տվել․ արցախցին մանրամասնում է (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am