ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը 2021 թվականին` Պաշտպանության նախարար եղած շրջանում, հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ: Կողմերի միջև կայացել է հետաքրքիր զրույց, գեներալ Կարապետյանն իր զրուցակցին տվել է հարցեր, որոնք շատ կարևոր են ՀՀ անվտանգության, երկրի անվտանգային քաղաքականության հարցում անհրաժեշտ հետևության հանգելու համար:
Այդ խոսակցության մասին գեներալ-մայոր Կարապետյանը հիշեցնում է «МИЦ Известия»- ին տված հարցազրույցում, ասելով հետևյալը.
«Երբ ես պաշտպանության նախարար էի, հանդիպում ունեցա ՆԱՏՕ-ի ղեկավարներից մեկի հետ։ Ես նրան հիշեցրեցի, որ մինչ օրս հայկական զինված ուժերը մասնակցում են դաշինքի բազմաթիվ խաղաղապահ առաքելություններին, օրինակ, զորախումբ են ուղարկում Կոսովո։ Ես նրան հարցրեցի, թե ինչո՞ւ նման պայմաններում ռազմական դաշինքն օգնեց Թուրքիային, որը միաժամանակ գործում էր Ադրբեջանի հետ։ Եվ գիտե՞ք, թե ի՞նչ ասաց նա ինձ: Նա պատասխանեց, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ է, նրա հետ վիճել ոչ ոք չի ցանկանում»։
Հիշատակված հարցազրույցում Արշակ Կարապետյանն արդարացիորեն նկատում է.
«Ստացվում է աբսուրդային իրավիճակ։ Մեր երկիրը փաստացի փորձում է մերձենալ նրանց հետ, ովքեր ավելի շատ են գնահատում մեր հակառակորդներին։ Իմ կարծիքով, դա սովորական տրամաբանությունից դուրս է»,-եզրահանգել է գեներալ-մայորը:
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը